Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

84 (Մայիսի 21 (Յունիսի 2)

Վերնագիր:

Վանի չքավորների օգտին Ղուբայից Ն. Աբիսողոմյանցի փոխանցած գումարը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ախալցխայի կաթոլիկ հասարակության դպրոցի հոգաբարձությունից հաշվետվություն պահանջելու մասին։
Ախալքալաքի գյուղերում կարտոֆիլ ցանելու և սանիտարահիգիենիկ միջոցառումներ անցկացնելու մասին։
«Արշակ Երկրորդ» պիեսի բեմականացումը Ախալքալաքում` ի նպաստ տեղի չքավորների։
Թուրքիայի հայ չքավորների օգտին Գեառգեառ գյուղից Սարգիս Ավագյանցի փոխանցած գումարը։
Կովկասյան ցենզուրական կոմիտեի դատը Թիֆլիսում Գրիգոր Արծրունու դեմ։
Հայսատանի չքավորների օգտին գումար փոխանցած թիֆլիսաբնակ անձանց ցուցակը։
Հայաստանի չքավորների օգտին Շուշիից Հովհաննես և Մնացական Խունյանցների փոխանցած գումարը։
Հայտնի երաժիշտ Բաուերի և ռուս վերծանող Գրիգորովսկու ժամանումը Թիֆլիս։
Մոսկվայի բնակիչ Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը Ախալքալաքում։
Չքավորների օգտին Շամախիից Սարգիս Համբարձումյանի փոխանցած գումարը։
Օբեզչիկ Գ. Ս.-ի կատարած բռնություններն Ագարակ գյուղում։
Ֆրանսիայից բերված շարժական տան վաճառքի պայմանները։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն