Օբյեկտ

Վերնագիր: Պողոս Ջելալյան. «Յոթ սեկվենցիաներ»

Ստեղծողը:

Ավեսյան, Կարապետ

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիվ:

2021

Համար:

4 (11)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկություն:

Avessian Karabet, Авесян Карапет

Այլ վերնագիր:

Boghos Gelalian: «Seven Sequences» ; Погос Джелалян: «Семь секвенций»

Ամփոփում:

Հոդվածի նպատակն է քննության առնել սփյուռքահայ երաժշտության ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ լիբանանահայ կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, մանկավարժ և երաժշտական-հասարակական գործիչ Պողոս Ջելալյանի (1927-2011) «Յոթ սեկվենցիաներ» շարքը (1966-67), որը կոմպոզիտորի ստեղծագործական հասունության բարձրակետն է։ «Յոթ սեկվենցիաներ»-ը գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար, որը հնարավոր է կատարել նաև կամերային կազմով։ «Յոթ սեկվենցիաները» հրատարակվել է «Edition Peters»-ի կողմից 1971 թվականին Լայպցիգում: Մեր խնդիրներն են՝ բացահայտել «Յոթ սեկվենցիաներ» շարքի երաժշտական լեզվի առանձնահատկությունները, ինչպես նաև ներկայացնել ստեղծագործության համերգային կենսագրությունը: Հետազոտության ընթացքում օգտագործվել են արվեստագիտության մեջ լայնորեն կիրառվող նկարագրական, վերլուծական և քննական-համեմատական մեթոդները: Վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ «Յոթ սեկվենցիաների» գլխավոր թեմատիկ կորիզը` ինքնատիպ ու ազգային նուրբ գույների ներդաշնակությամբ, ունի կարևոր դրամատուրգիական նշանակություն, քանի որ նրա վրա է կառուցվում ողջ ստեղծագործությունը: Հետևելով «Յոթ սեկվենցիաների» համերգային ճակատագրին՝ հեղինակը պարզել է, որ ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել 1967 թվականին Բեյրութի Ամերիկյան համալսարանի Assembly Hall-ում՝ դիրիժոր Ռայիֆ Աբիլլամահի կատարմամբ, որին և նվիրել է կոմպոզիտորը «Յոթ սեկվենցիաները»: Տարիներ անց՝ 2012թ.-ի մայիսի 4-ին, Բեյրութի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պալատում՝ լիբանանցի կոմպոզիտորների մեծարման հատուկ համերգի ժամանակ, Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ «Յոթ աեկվենցիաները» կրկին հնչեց՝ այս անգամ դիրիժոր Հարություն Ֆազլյանի ղեկավարությամբ: Հայաստանում «Յոթ սեկվենցիաները» հնչել է 2014 թվականի հունվարի 12-ին Դիլիջանի Կամերային երաժշտության IX համերգաշարում կամերային անսամբլով՝ դիրիժոր Վաչե Պարսումյանի ղեկավարությամբ:
The aim of the article is to look over and inspect one of the prominent representatives of diaspora Armenian music, Lebanese-Armenian composer, pianist, musicologist, pedagogue, and public figure Boghos Gelalian’s (1927–2011) series of the "Seven Sequences", written in 1966–67, considered the peak of the composer’s mature creativity and innovation. The "Seven Sequences" are composed for symphonic orchestra and are possible to be performed with a chamber ensemble as well. "Seven Sequences" were published by "Edition Peters" in Leipzig in 1971. Our task is to reveal the characteristics and the specialty of the musical language of the "Seven Sequences" series, as well as to present the overall performance history of the piece. Descriptive, analytic, and observatory-comparative methods are widely used throughout the research within the context of art studies. As a result of the analysis, it is recorded that the main thematic cell of the "Seven Sequences", with the integration of its unique and national subtle colors, has a significant dramatic sense, as the entire composition is built and based on it. Upon pursuing the performance history of the "Seven Sequences", the author found out that the premiere of the work took place in 1967 at the Assembly Hall of the American University of Beirut, performed by conductor Raif Abillalamah, to whom the composer has dedicated the "Seven Sequences". Years later, on May 4, 2012, the "Seven Sequences" were performed again in Beirut, this time by the Lebanese Philharmonic Orchestra, under the baton of conductor Harutyun Fazlian, during a special concert in honor of Lebanese composers at the UNESCO Palace. The "Seven Sequences" were performed in Armenia on January 12, 2014 at the IX Chamber Music Concert Series in Dilijan by a chamber ensemble conducted by Vatsche Barsoumian.
Цель данной статьи – проанализировать цикл «Семь секвенций» (1966-67), представляющий собой вершину творческой зрелости одного из признанных представителей зарубежной армянской музыки, ливано-армянского композитора, пианиста, музыковеда, педагога, музыкального и общественного деятеля Погоса Джелаляна (1927-2011). Цикл «Семь секвенций» написан для симфонического оркестра, однако возможно исполнение и камерным составом. Произведение было опубликовано издательством "Edition Peters" в Лейпциге в 1971 г. Наши задачи – выявить особенности музыкального языка цикла «Семь секвенций», а также представить концертную биографию произведения. В ходе исследования использовались широко применяемые в искусствоведении описательный, аналитический и критико-сравнительный методы. В результате анализа было выявлено, что главное тематическое зерно «Семи секвенций», обладающее тонкой гармонией своеобразных национальных оттенков, несет драматургическую нагрузку, поскольку именно на нем строится все произведение. Проследив концертную судьбу «Семи секвенций», автор выяснил, что премьера произведения состоялась в 1967 году, в Assembly Hall Бейрутского Американского университета, под управлением дирижера Раифа Абиллямы, которому произведение и было посвящено композитором. Годы спустя, а именно 4-го мая 2012 г., цикл «Семь секвенций» прозвучал на концерте-чествовании ливанских композиторов во Дворце ЮНЕСКО в Бейруте, на этот раз – под руководством дирижера Арутюна Фазляна, в исполнении Ливанского филармонического оркестра. В Армении «Семь секвенций» исполнил камерный ансамбль под руководством Ваче Парсумяна в рамках IX Цикла концертов камерной музыки «Дилижан», 12-го января 2014-го года.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 270-282

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:305174

Լեզու:

hy

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Nov 27, 2022

Մեր գրադարանում է սկսած:

Feb 25, 2022

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

31

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/333186

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Հրատարակության անուն Ամսաթիվ
Ավեսյան, Կարապետ, Պողոս Ջելալյան. «Յոթ սեկվենցիաներ» Nov 27, 2022

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն