Publication Details:
Journal or Publication Title:
Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах
Date of publication:
Number:
ISSN:
Official URL:
www.artsakhlib.am
Additional Information:
Yeghiazaryan Arman, Егиазарян Арман
Title:
Other title:
The Factor of Homeland-Diaspora Relations in the Context of the Republic of Armenia History Periodization ; Фактор взаимоотношений Родина-Диаспора в контексте периодизации истории Республики Армения
Creator:
Subject:
Uncontrolled Keywords:
Հայաստանի երրորդ Հանրապետություն ; պատմություն ; պարբերացում ; հայրենիք-սփյուռք հարաբերություններ ; Արցախյան գոյապայքար ; խորհրդաժողով ; գործոն
Abstract:
Հոդվածի նպատակը հայրենիք-սփյուռք հարաբերությունների գործոնի հիման վրա Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության պարբերացման նոր մոտեցում առաջադրելն է: Խնդիր է դրվել ներկայացնել պարբերացման էությունը և հանրապետության պատմության պարբերացման հիմնական գործոններն ու սկզբունքները: Հոդվածի մեթոդաբանության առումով նշելի է, որ պատմության պարբերացումը պատմական գործընթացների` ըստ ժամանակային ու բովանդակային փուլերի և ենթափուլերի համակարգման ձև է: Այն իրականացվում է նախապես ընտրված սկզբունքներով ու չափանիշներով, որոնցով պատմափուլերը ստանում են տարբերակիչ յուրահատկություններ: Արդյունքում ստացվում է պատմության՝ համեմատաբար կայուն բնութագրիչներով ժամանակաշրջանային բաժանում: Պարբերացման նպատակը պատմության առանձին՝ ինքնուրույն շրջափուլերի բովանդակության խորքային քննությունն է` հիմնված բաժանման չափանիշների այնպիսի ընտրության վրա, որը հնարավորություն է տալիս լավագույնս հասկանալու պատմության տրամաբանությունն ու օրինաչափությունները: Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության պարբերացման խնդրում հայրենիք-սփյուռք հարաբերությունների գործոնի, ավելի որոշակի՝ դրանց զարգացման առանձնահատկությունների՝ որպես չափանիշ ընդունումն այդ պարբերացումը նորովի իրականացնելու մի փորձ է: Սույն ուսումնասիրությունը միտված է հնարավորինս խորությամբ և բազմակողմանիորեն գնահատելու հայրենիք-սփյուռք հարաբերությունների դերը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, որով մեր նորօրյա պետականության ընթացքի ճանաչողությունը առաջարկվում է կառուցել նաև այդ հարաբերությունների հիմնական դրսևորումները հաշվի առնելով: Արդյունքում ըստ արժանվույն գնահատվում են հայրենիք-սփյուռք կապերի ազդեցությունն ու նշանակությունը հայրենի պետության կայացման գործում:
The purpose of the article is to develop a new approach to the periodization of the history of the Third Republic of Armenia, based on the factor of Armenia-Diaspora relations. The task is to present the essence of periodization, as well as the main factors and principles of periodization of the history of the Third Republic. From the point of view of the methodology of the article, it should be noted that the periodization of history is a way of systematizing historical processes in terms of time and content. Periodization is carried out according to pre-selected principles and criteria, on the basis of which the historical stages acquire their distinctive features. The result is a periodic section of history with relatively stable characteristics. The purpose of periodization is an in-depth study of the content of separate, independent cycles of history based on the choice of classification criteria that make it possible to better understand the logic and laws of history. As for the periodization of the history of the Third Republic of Armenia, the adoption as a criterion of the factor of the relationship between the Homeland and the Diaspora, or rather the peculiarities of their development, is an attempt to periodize the history of the Third Republic of Armenia in the light of new realities. This study is aimed at the most profound and comprehensive assessment of the role of relations between the Homeland and the Diaspora in the history of the Third Republic of Armenia, which allows substantiating knowledge about the development of Armenian modern statehood at the stages of development of these relations. This serves as a basis for assessing the role and significance of relations between the Homeland and the Diaspora in strengthening the Homeland.
Цель статьи ‒ разработать новый подход к периодизации истории Третьей Республики Армения, основанный на факторе отношений Армения-Диаспора. Задача ‒ представить суть периодизации, а также основные факторы и принципы периодизации истории Третьей республики. С точки зрения методологии статьи следует отметить, что периодизация истории ‒ это способ систематизации исторических процессов в контексте времени и содержания. Периодизация проводится по заранее выбранным принципам и критериям, на основе которых исторические этапы приобретают отличительные черты. В результате получается периодический раздел истории с относительно стабильными характеристиками. Целью периодизации является углубленное изучение содержания отдельных, независимых циклов истории на основе выбора критериев классификации, позволяющих лучше понять логику и закономерности истории. Что касается периодизации истории Третьей Республики Армения, то принятие в качестве критерия фактора взаимоотношений Родины и диаспоры, а точнее, особенностей их развития, является попыткой периодизации истории Третьей республики Армения в свете новых реалий. Данное исследование направлено на максимально глубокую и всестороннюю оценку роли отношений между родиной и диаспорой в истории Третьей Республики Армения, что позволяет обосновать знания о развитии современной армянской государственности на этапах развития этих отношений. Это служит основой для оценки роли и значения связей между родиной и диаспорой для укрепления Родины.
Place of publishing:
Երևան