Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

71 (Մայիսի 2 (14)

Վերնագիր:

Սաչխերայի հրեաների դատական գործի քննությունը Թիֆլիսում

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ախալցխայի հայկական ուսումնարանի օգտին հանգանակություն կազմակերպելու մասին։
Արդվինում բնակվող հայ կաթոլիկ առաջնորդ Զաքարիա վարդապետի պահպանողական հայացքների մասին։
Բաթումիում ձեռնարկված միջոցառումները` նոր ուսումնարան ստեղծելու նպատակով։
Բիչեր Ստոունի «Թովմաս եղբոր տնակը» գրքի հրատարակությունը Ն. Տեր-Մարկոսյանի թարգմանությամբ։
Էրզրումում Օրմանյան վարդապետին վիճակավոր առաջնորդ նշանակելու մասին։
Թիֆլիսում կայանալիք հոգևոր համերգը ի նպաստ Վանի չքավորների։
Թիֆլիսում հրատարակված բժիշկ Ա. Բաբայանի «Կրքեր և նոցա ազդեցությունը առողջության վրա» գրքույկի վաճառքի պայմաները։
Կ. Պոլսի «Արարատյան» ընկերությունից բաքվեցի Հովհաննես Վարձիգուլյանցի անունով ծրար ստանալու մասին։
Կովկասում հայ կաթոլիկ եպիսկոպոսություն ստեղծելու մտահղացումը։
Վանի չքավորների օգտին Թիֆլիսից փոխանցված գումարը։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2-3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն