Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիւ:

1881

Հատոր:

Տասներորդ տարի

Համար:

60 (Ապրիլի 2 (14)

Վերնագիր:

Արևմտյան Հայաստանի չքավորների օգտին Շամախուց Էմմանուել Փիրբուդաղյանցի փոխանցած գումարը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակութիւն:

Ալեքսանդր Երկրորդ կայսեր հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը Էջմիածնում:
Ալեքսանդր Երրորդ կայսերը այցելության եկած լեհական պատգամավորության ընդունելությունը կոմս Լորիս-Մելիքովի մոտ:
Ալեքսանդր Երրորդ կայսերը ուղարկված կաթողիկոսի ցավակցական հեռագիրը և դրան տրված արտաքին գործերի մինիստր Գիրսի պատասխան նամակը:
Աստրախանի տղաներին և աղջիկներին առանց կրոնի խտրականության օգնելու նպատակով մի ընկերություն հիմնելու առաջարկը:
Արծրունու թատրոնում Ա. Ծերեթելիի և Վորապաևի կարդացած դասախոսությունները:
Եղանակի պատճառով Ռուսաստանի փոստը Թիֆլիս չհասնելու մասին:
«Երևանի նահանգի բուսականությունը» գրքույկի հրատարակությունը Երևանում:
Զաքաթալիի հայկական դպրոցի սաների հետ հարաբերություն չունենալու վերաբերյալ գավառական ուսումնարանի տեսուչ Ալեշանսկու հրամանը:
Զաքաթալիում մոլլաների մի հին սովորույթի մասին:
Էջմիածնի կանցլեր Մանկունու լարած որոգայթը Կ. Պոլսի պատրիարք Ներսեսի դեմ:
Թիֆլիսի Վանքի բակում արական դպրոց բացելու մի թիֆլիսցի հարուստ տիկնոջ նախաձեռնությունը:
Թիֆլիսում կայացած Հանկևիչի դասախոսությունը` նվիրված կանանց խնդիրներին:
«Кавказскiй Курьерь» լրագրի խմբագրությունը Արծրունու գալերեա տեղափոխելու մասին:
Հայերեն գրքեր հրատարակելու համար Շուշիում հրատարակչական ընկերություն հիմնելու որոշումը:
Հոգևոր դասակարգին պատկանող անձանց պետական ծառայության մեջ ներառելու պայմանների հեշտացման մասին:
Ղարաքլիսայում Փիրումյանցի և Կ. Նալբանդյանի ջանքերով փողոցների շինարարությունը սկսելու մասին:
Մեղսակից ընկերներին մատնելու համար թագավորասպան Րիսակովին ուղղված նրա ծնողների խնդրանքի մասին:
Մի թիֆլիսցի հայ քահանայի անվայելուչ վարքի մասին:
«Մշակի» թ. 60-ում Գր. Նիկողոսյանի «Մի ռուսահայի տեսություններ» հոդվածը տպելու մասին:
Մոզդոկում վաճառականների ակումբ բացելու մի քանի պարոնների նախաձեռնությունը:
Մոզդոկում քաղաքագլխի ընտրությունների ավարտն ու արդյունքը:
Սանահինի մոտ գտնվող Շնող գյուղի աշխարհագրական դիրքի, բնակիչների սովորույթների ու զբաղմունքի մասին:
Սղնախի վրաց իշխանների կալվածքները գրավ դնելու մասին:
Սղնախում հատուկ ակումբ ստեղծելու մեծահարուսների ցանկությունը:
Սղնախում տիֆ հիվանդության տարածվելու և հետևանքների մասին:
Վերին Ագուլիսում տեղի ունեցած երեսփոխանական ժողովը:
Վիեննայում գտնվող Նելկեին սերվիզի համար Արշակ Տեր-Ջանյանցի ուղարկած գումարը և սերվիզը չստանալու մասին:


Հրատարակութեան վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 1-2

Ֆիզիկական այլ նկարագրութիւն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն