Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիւ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

60 (Ապրիլի 10 (22)

Վերնագիր:

«Մշակի» միջոցով Վանի չքավորների օգտին փոխանցված ընդհանուր գումարի չափը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակութիւն:

Բարեգործական հոգևոր համերգ Ներսիսյան դպրոցում` հայր Եզնիկի և հայր Խոջայնաթյանցի մասնակցությամբ։
«Донцкая Пчела» ռուսերեն թերթին ուղղված խմբագրի խնդրանքը` «Մշակից» հոդվածներ արտատպելու ժամանակ աղբյուրը նշելու մասին։
Թիֆլիսի Արծրունու գալերեայում կատարված գողության մասին։
Թիֆլիսում Վրաստանանի և Իմերեթի թեմական առաջնորդ Գաբրիել արք. Այվազովսկու մահանալու մասին։
Լոռիում ցրտերի սաստկանալու մասին։
«Մշակի» թ. 46-ի մեջ տպված «Մեզ մեղադրել չէք կարող» հոդվածը ռուսերեն թարգմանելու և Ս. Պետերբուրգ ուղարկելու մասին։
Չքավորների օգտին Թելավիում հավաքվող գումարի մասին։
Ռուսերեն լեզվով օպերայի բեմականացումը Թիֆլիսում։
Սալմաստ գաղթած Աղբակ գավառի չքավորների օգտին Տեր-Միքայելյանցի փոխանցած գումարը։
Վանի չքավորների օգտին Թիֆլիսում կայանալիք թատերական ներկայացման նախապատրաստական աշխատանքները։

Հրատարակութեան վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 3

Ֆիզիկական այլ նկարագրութիւն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն