Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիւ:

1881

Հատոր:

Տասներորդ տարի

Համար:

42 (Մարտի 7 (19)

Վերնագիր:

Մշակ, 1881, Տասներորդ տարի, համար 42 (Մարտի 7 (19)

Ստեղծողը:

Ալեքսանդրապոլից Կարս գաղթելու համար Կարսի նոր նահանգապետ Գրոսմանին ուղղված ժողովրդի խնդրանքը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին լուրեր ; Ներքին տեսութիւն ; Մշակ մատենագիտութիւն

Ամփոփում:




Բովանդակութիւն:

Ալեքսանդր Երկրորդ կայսեր մահվան պատճառով Թիֆլիսում «Հայոց բարեգործական ընկերության» հերթական նիստը հետաձգելու բժիշկ Նավասարդյանի որոշումը:
Արդվինում լուսավորչական ծննդկանին կաթոլիկ կնոջ օգնելու լուրը սուտ լինելու առիթով անդրադարձ «Մշակի» 1880թ. թ. 225-ում տպված հոդվածին:
Բաքվի «Մարդասիրական» ընկերության 1880թ. դրամական հաշվետվությունը Թիֆլիսում ստանալու մասին:
Դուշեթում տեղի ունեցած մի քանի գողությունների և դրա դեմ պայքարելու որոշումը:
Թիֆլիսում «Մշակի» մեծ պահանջարկի և գնի բարձրացման մասին:
Նավթլուղի Ծաղկեվանքի կողոպուտի մասին:
Վերին Ագուլիսում Վարդանանց հիշատակի օրը մեծ շուքով նշելու մասին:
Օդեսայում «Մշակի» թղթակից Ստեփան Սաֆրազյանցի մահվան և հուղարկավորության մասին:

Հրատարակութեան վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 2

Ֆիզիկական այլ նկարագրութիւն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն