Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

34 (Մարտի 4 (16)

Վերնագիր:

Խմբագրության միջոցով Վանի չքավորների օգտին փոխանցված ընդհանուր գումարի չափը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ախալցխայում կազմակերպված տոնահանդես` Ալեքսանդր Երկրորդ կայսեր գահակալության 25-ամյակի առթիվ։
Երևանում Ղորղանյանցին քաղաքագլուխ նշանակելու մասին։
Թիֆլիսի թեմական վերատեսուչ Գևորգ Բարխուդարյանցի դեմ առկա տրտունջները։
Թիֆլիսում «Մշակի» հատով վաճառքի պայմանները։
«Մշակի» 1880թ. բաժանորդների քանակը։
Վանի չքավորների օգտին գումար փոխանցած թիֆլիսաբնակ ախալցխեցի և ալեքսանդրապոլցի անձանց ցուցակը։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն