Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

32 (Փետրվարի 28 (Մարտի 11)

Վերնագիր:

Անգլիայից նոր զորամիավորումերի ժամանումը Աֆղանստան

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Արտաքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Անգլիայի և Գերմանիայի անցկացրած բարենորոգումները Արևմտյան Հայաստանում։
Աֆղանստանը մի քանի իշխանությունների բաժանելու Անգլիայի որոշումը։
Գերմանիայի զինվորական ուժերը համալրելու մասին։
Դուքս Օդիֆրե Պակիեին Ֆրանսիական ակադեմիա ընդունելու մասին։
Իռլանդիայի չքավորների օգտին Վաշինգտոնից ուղարկված մթերքի մասին։
Իր ընտրության երկրորդ տարելիցի առթիվ Հռոմի պապի մոտ կայացած ընդունելությունը։
Մուստաֆա Խարիբուլա խանի և Մահմեդ Ջանի միջև կնքված հաշտության պայմանագիրը Կաբուլում։
Պարսկա-անգլիական ռազմական հարաբերությունների մասին։
Ռիո-Ժանեյրոյում տարածվող դեղին տենդի մասին։
Ռուսաստանում Գրիգորյան տոմար մտցնելու առթիվ ստատս-սեկրետար Ուրուսովի նախագիծը։
Վիկտոր Հյուգոյի ծննդյան 79-ամյակին նվիրված միջոցառումները։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն