Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

29 (Փետրվարի 23 (Մարտի 6)

Վերնագիր:

Ամերիկյան «Reylway journal» լրագրի աշխատաոճի մասին

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Խառն լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ալեքսանդր Դյումայի «Ապահարզանի հարցի մասին» վերնագրով գրքույկի հրատարակությունը։
ԱՄՆ-ում կանանց իրավունքների վերանայման գործընթացը։
Աշխարհի տարբեր երկրներում հրատարակվող պարբերականների վիճակագրությունը։
Լոնդոնում կայանալիք Էրնեստ Րնանի «Հռոմի ազդեցությունը քրիստոնեության զարգացման վերաբերությամբ» խորագրով դասախոսության մասին։
1880թ. Լոնդոնի համալսարանն ավարտածների մեջ 28 կանանց առկայության մասին։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն