Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

14 (Փետրվարի 1 (13)

Վերնագիր:

Շուշիում հարկերի պատճառով ընթերցարանի փակվելը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ախալքալաքում ալյուրի գնի բարձրանալու և ալյուրի սակավության մասին։
Ախալքալաքում աղքատների համար հաց հայթայթելու ուղիների մասին։
Ախալքալաքում հարբեցողության վերացման որոշումը։
Ախալքալաքում սկսված ցորենի գողության մասին։
Ախալքալաքում տարածված բկացավի ծանր հետևանքները։
Բորժոմիում եղանակի պայմանների և մթերքի գների մասին։
Բորժոմում մի տղամարդու մահվան մասին։
Գանձակի եկեղեցում հնչող օրիորդաց ուսումնարանի սաների երգի մասին։
Գանձակում Ա. Թ.-յանի միջամտությամբ սկսված հանգանակության խաբեության մասին։
Գանձակում սննդամթերքի գների բարձրանալու մասին։
Ե. Արզումանյանի մասնակցությամբ «Թուղթ խաղացողի կյանքը» պիեսի բեմականացումը Բաքվում։
Եղանակի բարենպաստ պայմանները Բաքվում։
«Մայրասպան» պիեսի բեմականացումը Թիֆլիսի Ամառային թատրոնում։
Վրաստանում մորեխը ոչնչացնելու ուղիների մասին։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն