Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2021

Համար:

3

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Саратикян Ани, Saratikyan Ani

Վերնագիր:

Ուշագրավ թաղում Բովեր դամբարանադաշտում

Այլ վերնագիր:

A Remarkable Burial from Bover Cemetery ; Уникальное захоронение из могильника Бовер

Ստեղծողը:

Սարատիկյան, Անի

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Խորագիր:

Հնագիտություն

Չվերահսկվող բանալի բառեր:

երկաթի դար ; շուն ; թաղում ; դամբարան ; խեցեղեն ; Բովեր

Ծածկույթ:

255-263

Ամփոփում:

Բովեր դամբարանադաշտը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերի միջնամասում՝ Բովեր եկեղեցու կենտրոնական մասից արևմուտք, ծովի մակարդակից 930 մ միջին բարձրության վրա: 2012 թ. պեղումների արդյունքներից պարզ դարձավ, որ N 45 դամբարանը պաշտամունքային թաղում-դամբարան է։ Մ.թ.ա. I հազ. սկզբով թվագրվող, մասամբ խաթարված այդ դամբարանում թաղված էր մի շուն։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համաժամանակյա հնագիտական նյութը ցույց է տալիս, որ համանման թաղումները բնորոշ էին հիշյալ ժամանակաշրջանին և շարունակվում են նաև հետագայում։
Могильник Бовер расположен на территории между селами Шнохи Техут Лорийской области Республики Армении, к западу от центральной части церкви Бовер, на высоте 930 м над уровнем моря. Раскопки могильника N 45 в 2012 году показали, что данное захоронение является культовым, с характерной ритуально-сакральной составляющей. В частично поврежденной гробнице была захоронена собака, здесь же был найден погребальный инвентарь. Археологические материалы параллельных периодов как в Армении, так и в регионе свидетельствуют о том, что подобные захоронения были типичными для указанного периода. Они, безусловно, связаны с этнографическими особенностями региона, что способствует выявлению археологического контекста.
Bover cemetery is located in the middle of the villages of Shnogh and Teghut of the Lori region of the Republic of Armenia, to the west of the central part of Bover church, at an average altitude of 930 m above sea level. According to the results of excavations in 2012, it turned out that the tomb No. 45 is a cultburial tomb. A dog was buried in that partially damaged tomb (beginning of the 1st millennium BC). The contemporary archaeological material both from Armenia and the surrounding regions shows that such burials were typical of the mentioned period. The archaeological materials, are certainly linked to ethnographic narratives, which make it possible to draw up a general picture of this phenomenon.



Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան