Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

3

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Варданян Беник, Vardanyan Benik

Title:

Կուրարաքսյան Միջագետքի բրոնզ-երկաթեդարյան ուսագոտիները

Other title:

Перевязь в эпоху бронзы и железа куро-араксского междуречья ; Shoulder Straps in the Bronze and Iron Age in the Territory of Kura-Araxes Interfluve

Creator:

Վարդանյան, Բենիկ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Subject:

Հնագիտություն ; Ազգագրություն

Uncontrolled Keywords:

Հայաստան ; Վրաստան ; ուսագոտի ; ռազմական հանդերձանք ; արձանադրոշ ; իշխանության խորհրդանիշ ; միջին և ուշ բրոնզի դար

Coverage:

226-246

Abstract:

Հայկական լեռնաշխարհի և Հարավային Կովկասի բրոնզի և երկաթի դարերի տարբեր հուշարձաններում հայտնաբերվել է առարկաների մի խումբ (կամ դրանց պատկերներ), որոնք բնորոշվել են որպես ուսագոտի։ Այն հայտնի է որպես դամբանային համալիրներում թաղմանն ուղեկցող գույք, ինչպես նաև բրոնզե անոթների և քարից, բրոնզից, կավից մարդակերպ արձանիկների վրա առկա պատկերների տեսքով։
Ուսագոտիներից էր ամրացվում զենքի որևէ տեսակ (դաշույն կամ սուր), հետևաբար առարկայի գործառույթը զենքի հասանելիությունն ապահովելն էր մարտի ժամանակ։ Ուսագոտիները հին հասարակություններում խորհրդանշում էին նաև ռազմական առաջնորդությունը և առանձնաշնորհությունը։ Դրանց առաջացումը և պատկերումների ի հայտ գալը առանձնաշնորհություն ենթադրող անձանց թաղումներում համընկնում են վաղ պետական կազմավորումների մասին վկայող փոփոխությունների հետ։ Այդպիսով ուսագոտին ռազմական առաջնորդների տոնական հանդերձանքի մասն էր կազմում։
В памятниках Армянского нагорья и Южного Кавказа были обнаружены предметы, характеризуемые как перевязь. По своей функциональности эти предметы служили в качестве перевязи, к которой крепилось оружие (клинок или меч). Перевязь обеспечивала доступность оружия во время боя. В древних обществах наличие перевязи указывало на привилегированность членов военной аристократии. зображение перевязи на инвентаре являлось отражением изменений в социальном ландшафте и зарождения ранних государственных образований (средний бронзовый век). Эти изменения в социальном строе генерировали формирование милитаризованного сословия привилегированных, военная униформа которых включала в себя также перевязь. Об этом свидетельствуют множественные изображения воинов-предводителей в виде статуэток-штандартов и скульптур эпохи бронзы и железа. Развитие формы и функции перевязи прослеживается также на бронзовых и глиняных сосудах.
An object type characterized as a shoulder strap was found in archaeological sites of the Armenian Highland and the South Caucasus. They served as a strap from which weapons (blade or sword) were mounted. Their purpose was to ensure quick accessibility to the weapon during combats. In ancient societies, shoulder straps symbolized the privileged status of the military aristocracy. The emergence and depiction of the straps on the inventory coincide with a transformation in the social landscape on the one hand and with the early state formation processes on the other hand. Social changes led to the formation of a militarized class of the privileged who, as part of their military uniform, possessed also the shoulder strap. This is evidenced by the multiple images of warrior-predecessors in the form of statuettes-standards and sculptures of the Bronze and Iron Age, as well as on bronze and clay vessels, which show the development of the form and function of the las



Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան