Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

2

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Цатурян Рузанна, Овсепян Роман, Tsaturyan Ruzanna, Hovsepyan Roman

Title:

«Ժենգյալով հացը» 2020 թ. Արցախյան պատերազմի օրերին

Other title:

«Женгялов хац» в дни Арцахской войны 2020 года ; "Jengyalov Hats" in the 2020 Artsakh Wartime

Creator:

Ծատուրյան, Ռուզաննա ; Հովսեփյան, Ռոման

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Subject:

Հնագիտություն ; Ազգագրություն

Uncontrolled Keywords:

ժենգյալով հաց ; Արցախ ; պատերազմ ; ինքնություն ; սոցիալական ձեռնարկատիրություն ; խորհրդանիշ ; ազգային խոհանոց

Coverage:

305-326

Abstract:

Արցախում 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի և հետագա օրերին Հայաստանի Հանրապետությունում Արցախին ու տեղահանված արցախահայությանը սատարելու նպատակով բազմազան նախաձեռնություններ էին իրականացվում։ Դրանք միտված էին ոչ միայն Արցախի և արցախցիների աջակցությանը, այլև արցախյան մշակույթի, արտադրության և ինքնության տարատեսակ հարցերը բարձրաձայնելուն, ընդգծելուն, ներկայացնելուն և հանրայնացնելուն։ Պատերազմական շրջանի աջակցության այս նախաձեռնությունները հաճախ իրականացվում էին Արցախյան խոհանոցի, մասնավորապես՝ հայտնի և ճանաչված կերակրատեսակների (ժենգյալով հաց, փախլավա, կուրկուտ, մեղր, գինի, վայրի համեմունքային և բուրումնավետ բույսեր և այլն) հանրայնացման և ապրանքայնացման միջոցով։ Պատերազմի օրերին վերոհիշյալ կերակրատեսակներից ընտրվեց ժենգյալով հացը՝ կանաչիներով կարկանդակը, որի շուրջ, հանրայնություն վայելելով, ձևավորվեցին մի շարք սոցիալական ձեռնարկատիրական նախաձեռնություններ։ Различные инициативы, посвященные Арцаху и переселенному армянству Арцаха, были претворены в жизнь в РА как в процессе войны, начавшейся в Арцахе 27 сентября 2020 г., так и в поствоенное время. Эти мероприятия призваны были поддержать Арцах и арцахцев, представить и популяризировать культуру Арцаха. Поддерживающие инициативы военного периода часто осуществлялись посредством популяризации и коммерциализации арцахской кухни, в частности, хорошо известных блюд («женгялов хац» ‒ лепешка с зеленью, куркут), кондидерских изделий ‒ пахлава, таких продуктов, как мед, вино, а также пряные дикорастущие травы. В эпицентре популярных социальных предпринимательских инициатив оказался именно «женгялов хац». Various initiatives dedicated to Artsakh and the displaced Artsakhi Armenians were implemented in the Republic of Armenia during the war that began in Artsakh on September 27 of 2020 and in the following days. These events were dedicated to the support of Artsakh and the people of Artsakh, to raising, emphasizing, presenting and publicizing various issues of Artsakh culture, production, identity. These wartime period support initiatives were often carried out through the popularization and commercialization of Artsakh cuisine, particularly well-known dishes (jengyalov hats, baklava, kurkut, honey, wine, wild flavorings and aromatic plants, etc.). Jengyalov hats (bread with herbs) was selected from the above-mentioned and a series of social entrepreneurial initiatives having popularity were formed around it during the war.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան