Object

Title: Ս. Դավիթ անունը կրող սրբավայրերը պատմական Հայաստանի տարածքում

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների =Herald of the Social Sciences

Date of publication:

2021

Number:

2

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Оганнисян Карен, Hovhannisyan Karen

Other title:

Святилища Св. Давида на территории исторической Армении ; Sanctuaries Baring the Name of St. David on the Territory of Historical Armenia

Coverage:

291-304

Abstract:

Պատմական Հայաստանի Ս. Դավիթ անունը կրող ժողովրդական սրբավայրերը քանակով հասնում են շուրջ մեկ տասնյակի: Շատ դեպքերում հնարավոր չէ պարզել, թե ով է այդ Ս. Դավիթը, որի պատվին անվանվել է տվյալ սրբավայրը: Արևմտյան Հայաստանում ամենահայտնի Ս. Դավիթ սրբավայրը (Ապրանից վանք, XVII դ. նաև՝ Ս. Դավիթ Դվնեցու գերեզման) գտնվում էր Դերջան պատմական գավառում, որի տարածքում էին 5-6 մ բարձրության երկու հսկա խաչքարերը: Ներկայիս ՀՀ տարածքում առավելապես հռչակված են երկու Ս. Դավիթ սրբավայրեր: Դրանցից մեկը գտնվում է Արարատի մարզի Գետազատ գյուղի տարածքում և նվիրված է Ս. Դավիթ Դվնեցուն: Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ հստակ հայտնի է, թե ով է Ս. Դավիթը: Երկրորդը Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տարածքում է և որպես ուխտավայր հիշատակվում է XIX դ. սկզբներից: Սրանք կարևոր և սիրելի ուխտավայրեր են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների համար: Այս երկու սրբավայրերի ուխտագնացության օրն է Զատկի հաջորդ կիրակին: Այսօր էլ բազմամարդ ուխտագնացությունների ընթացքում կատարվում են զանազան ծեսեր՝ որոշ նպատակներով: Առանձին տեղ է գրավում Փարպիի Արդար Դավիթ մատուռը: Նշենք, որ այս պարագայում պարզորոշ չէ՝ արդյո՞ք այն կրում է ավանդազրույցներից հայտնի մարդակերի անունը: Համենայն դեպս, Փարպիում այլ ավանդություն են պատմում, համաձայն որի՝ այս Արդար Դավիթը քաջ ռազմիկ էր: В Западной Армении самое известное святилище, названное именем Св. Давида ‒ это Апраниц ванк, в XVII в. почитаемое как могила Св. Давида Двнеци, и находившееся в историческом районе Дерджан, на территории которого были установлены два (5-6 м) хачкара. На территории современной РА имеются два святилища Св. Давида. Одно из них ‒ в селе Гетазат Араратской области (святилище Св. Давида Двнеци). Это один из тех редких случаев, когда доподлинно известна личность этого святого. Второе святилище расположено в селе Нор Армавир Армавирской области и упоминается с начала XIX в. Оба святилища ‒ излюбленные места паломничества как для армян, так и ассирийцев. Паломничество совершается в первое воскресенье после Пасхи и сопровождается обрядами, преследующими конкретные цели. В ряду этих святилищ особняком стоит часовня Ардар (Праведный) Давид в с. Парпи. Согласно одной из легенд, часовня, якобы, названа именем людоеда. Однако жители села Парпи рассказывают другую легенду, называющую Ардар Давида отважным воином. A group of sanctuaries are known thus far bearing the name of St. David. There are about ten sanctuaries of the kind but often it is impossible to clear up who that St. David was, to whom the given sanctuary is devoted. The most prominent sanctuary of Western Armenia devoted to St. David (the monastery Apranits, XVII century, known as St. David of Dvin) was in the historical region Derjan, on the territory of which two well-known huge (5-6 m of height) khachkars were erected. Within the boundaries of the contemporary RA there are two most popular sanctuaries named St. David. One of them is situated in the vicinity of the village Getazat of Ararat region and is devoted to St. David of Dvin. This is one of the rare cases when it is certain who the saint of the sanctuary is. The second one is in the village Nor Armavir (Armavir region). That is a prominent pilgrimage site and is mentioned since the beginning of the XIX century. The both over mentioned sanctuaries are significant and beloved pilgrimage sites both for Armenians and for Assyrians of Armenia. The pilgrimage holiday for the both is the Sunday following Easter. In our days these sanctuaries maintain their mass pilgrimage in the frame of which versatile rites having special purposes are executed. A different case is the chapel Ardar (Righteous) David of the village Parpi, in the case of which it is not quite clear if it bears the name of the ogre described in legends. Nevertheless, in Parpi a different legend is told about the brave warrior Righteous David.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:276500

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Dec 14, 2023

In our library since:

Aug 20, 2021

Number of object content hits:

44

All available object's versions:

https://arar.sci.am/publication/301441

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information