Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

2

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Астхик Исраелян, Israelian Astghik

Title:

Հայ կանանց զարդերի գործառույթները (XVIII-XX դդ.)

Other title:

Функции украшений армянских женщин (XVIII-XX вв.) ; The Functions of Armenian Female Adornments (XVIII-XX cc.)

Creator:

Իսրայելյան, Աստղիկ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Հնագիտություն ; Ազգագրություն

Uncontrolled Keywords:

զարդ ; ծես ; նվեր ; նախշեր, ; մետաղներ ; քարեր ; հավատալիքներ

Coverage:

266-290

Abstract:

Զարդերը, բացի գեղագիտական արժեքից, ունեն նաև այլ նշանակություն՝ բազմապիսի տեղեկություններ են հաղորդում մարդկանց բարքերի, սովորույթների, փոխհարաբերությունների, հավատալիքների մասին և այլն: Դարեր շարունակ զարդեր են կրել թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Դրանց գործածության քանակը և ձևերը տարբեր են եղել՝ կախված ժամանակից, կրողի կարգավիճակից, հասարակական դիրքից, տարիքից, սեռից, իրավիճակից: Դարերի ընթացքում փոփոխությունների են ենթարկվել և՛ զարդեր կրելու ձևերը, և՛ զարդերի տեսակները: Ուշագրավ են զարդեր նվիրելու (օրինակ՝ հարսանեկան ծիսաշարում), նվիրաբերելու (օրինակ՝ եկեղեցուն, սուրբ աղբյուրին), դրանք ստանալու, ընդունելու հանգամանքներն ու ձևերը: XVIII-XX դդ. զարդերի ուսումնասիրությամբ ի հայտ են գալիս դրանց վերագրվող այն հատկանիշները, որոնք առնչվում են հնագույն հավատալիքներին: Զարդերի ձևերն ու նախշերը խորհրդանշում են արևը, լուսինը, ջուրը (ալիքաձև նախշով), բույսերը (կոկոն, նուշ, ծաղիկ, ճյուղ), կենդանիների որոշակի տեսակներ (օձ, ձուկ, գորտ, շերեփուկ, թռչուն), վիշապներ և այլն: Այս տեսանկյունից կարևոր են մետաղներին վերագրվող գերբնական զորությունը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի ու խեցիների երջանկաբեր և բուժիչ հատկությունները, ապակե, հախճապակե ակերի և ուլունքների գույների, ինչպես նաև սուրբ ծառերի փայտերից պատրաստված ուլունքների, մետաղե դրամների և բոժոժների չարխափան և բարեբեր հատկությունները: Ուշագրավ են որպես նախշ դրվագված գրերը: Զարդերի մասին բանահյուսական նյութերում առկա տեղեկություններն օգնում են առավել խորությամբ հասկանալու դրանց վերագրվող հատկանիշների բնույթը, լրացնելու և ամբողջացնելու զարդերի նշանակությունը տարբեր տեսանկյուններից: Украшения являются носителями важной информации о мировосприятии народа, его верованиях, нравах, обычаях, социокультурных взаимоотношениях. С древнейших времен украшения носили как женщины, так и мужчины, причем количество украшений было обусловлено социальным положением, возрастом, родом и т.д. На протяжении веков менялись виды и формы украшений и способы их ношения. Особое значение придавалось тому, как и когда они преподносились в дар, кто и как их принимал (например, во время свадебных церемоний) или какими ритуалами сопровождались их подношения (церкви, священному роднику). Исследование ювелирных изделий XVIII-XX вв. способствует выявлению приписываемых им магических свойств, связанных с древнейшими верованиями. Узоры и формы украшений символизируют солнце, луну, воду, растения (бутон, миндаль, цветок, ветка), животных (змея, рыба, лягушка, птица, пчела), драконов и пр. С этой точки зрения важное значение придавалось также сверхъестественным свойствам металлов, драгоценных, полудрагоценных камней, ракушек, которые приносили счастье и исцеление больным. Особое значение имел также цвет камней, стеклянных, фаянсовых бус, где преобладали красный, синий, зеленый и белый. Носили также деревянные бусы, изготовленные из древесины священных деревьев, монеты, стилизованные бубенчики, каждый из которых имел апотропеическое значение. Немалый интерес представляют редкие надписи, отчеканенные вместо узоров. Украшения, упомянутые в армянском фольклоре, помогают глубже понять приписываемые им свойства и дополняют представления об их роли в армянской культуре. Adornments as cherished keepsakes vary with their roles and significant meanings behind them. They have existed throughout history from ancient times to the present in particular ways to represent their positive and beneficial aspects as well as aesthetic value and beauty, belief and affiliation, custom and tradition to define social status within a community. Due to the provision of great amount of information about the adornments by early male and female wearers we come to know the wide spectrum of their performance indicating function and quantity, type and purpose, gender and age, time and circumstances. Articles of adornment progressed through ages in forms and in ways of wearing. One of the prized and popular purposes for jewelry is to signify valued relationships and bonding experiences to bring good luck to the person who possesses them. The symbolism often makes jewelry more meaningful and important carrying a positive connotation integrated into the design. They often serve as gifts. The form of donation (e.g. dur-ing the wedding rituals), oblation (e.g. to the church or a holy spring), getting and receiving adornments are very striking. On a larger scale studies on decorations of XVIII-XX cc. shed light on several benefits and several ideas of a strong positive message. The forms and the patterns of the decorations include symbols, often combination of symbols, associated with the sun, the moon, water (wavy lines), plants (bud, almond, flower, branches etc.), animals (snake, fish, frog, bee etc.), dragons and so on. From this point of view supernatural might of the metals, the precious stones and shells bring happiness and healing. The colours of artificial beads, wooden beads, made of the sacred trees wood and coins having apotropaic properties were considered to have a spe-cific function as well. The rare inscriptions used as patterns are fairly notable too. There are fascinating materials in the Armenian folklore that add depth and a range of concepts to the context of the adornments which facilitate to recognize the character of the decorations profoundly and think about their prominent role within the Armenian culture.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան