Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

2

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Арутюнян Хачик, Harutyunyan Khachik

Title:

Երևանցի Խոջա Գրիգոր Մոծակենցը և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի N 6231 Հայսմավուրքը

Other title:

Григор Ходжа Моцакенц из Еревана и Айсмавурк N6231 из Матенадарана им. Месропа Маштоца ; Grigor Khoja Motsakentc of Yerevan and N 6231 Haysmavurk‘ of Matenadaran of Mesrop Mashtots

Creator:

Հարությունյան, Խաչիկ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Պատմություն ; Քաղաքագիտություն

Uncontrolled Keywords:

Երևան ; Նորք ; գրիչ ; հիշատակարան ; խոջա ; Մոծակենք ; Աշտարակ

Coverage:

67-98

Abstract:

Ուսումնասիրությունը նվիրված է Մոծակենց անունով հայտնի ուշմիջնադարյան Երևանի ազդեցիկ ընտանիքներից մեկի ներկայացուցիչ Գրիգոր խոջային և նրա գործունեությանը: Այս առումով արժեքավոր են XVII-XVIII դարերի գրավոր տարբեր աղբյուրների վկայությունները, որոնց մեջ իր արժեքավոր տեղեկություններով առանձնանում է 1652 թ. ընդօրինակված ՄՄ N 6231 Հայսմավուրքի գլխավոր հիշատակարանը: Դրանում թվարկվում են մատյանի գրչությունը հովանավորած Մոծակենց տոհմից Գրիգոր խոջայի մեկենասությամբ իրականացված շինարարական աշխատանքներն ու տարաբնույթ նվիրատվությունները Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն: Հիշատակարանի համաձայն՝ Գրիգոր Մոծակենցի նյութական միջոցներով կառուցվել է նույն եկեղեցու ժամատունը և մի կամուրջ երևանամերձ Փարաքար գյուղում: Սակայն, կարծում ենք, խոջայի կամրջաշինությունն այսքանով չի սահմանափակվել. ըստ պատմագիր Առաքել Դավրիժեցու՝ Գրիգոր խոջայի հովանավորությամբ է Քասախ գետի վրա կառուցվել Աշտարակի՝ մինչ օրս կանգուն կամուրջը: Հոդվածում հիշատակած՝ Մոծակենց տոհմանունով այլ անձանց մասին մեր տեղեկությունները սուղ են: Աշխատանքի մյուս հատվածը նվիրված է ՄՄ N 6231 Հայսմավուրքի պատմությանը՝ գրչությունից մինչև Երևանի Մատենադարան հասնելը: Ըստ մատյանում տեղ գտած հետագա մի քանի հիշատակագրությունների՝ մատյանը գերեվարվել է, տարվել Կարին, ապա փրկագնվել և կրկին վերադարձվել է Երևան, իսկ XX դարասկզբին քաղաքի տարբեր եկեղեցիներից հավաքված ձեռագրերի հետ մուտք է գործել Մաշտոցի անվան Մատենադարան: Исследование посвящено деятельности Григора ходжи, который являлся членом одной из влиятельных семей позднесредневекового Еревана, известной как Моцакенк. В контексте данного исследования важно отметить ценные свидетельства различных письменных источников XVII-XVIII веков, среди которых выделяется основной колофон рукописи ММ 6231, скопированный в 1652 году, с соответствующими сведениями о Григоре. В том же колофоне писец перечисляет строительные работы, финанси-руемые Григором, который спонсировал также написание рукописи и сделал различные пожертвования церкви Катогике Св. Аствацацин в Ереване. Согласно этому источнику, часовня той же церкви и мост в соседнем селе Паракар были построены при финансовой поддержке Григора Моцакенца. Однако, похоже, строительство мостов этим не ограничилось. По словам историка Аракела Даврижеци, мост в Аштараке, через реку Касах был построен при финансовой поддержке того же Григора. Вторая часть статьи посвящена истории рукописи ММ 6231. Согласно ряду других колофонов, написанных от руки, книга была украдена и вывезена в Карин, но вподследствии она была возвращена в Ереван и в начале XX века попала в Матенадаран вместе с рукописями, хранившимися в различных церквях города. The study is dedicated to the activities of Grigor Khoja, a member of one of the influential families of the late medieval Yerevan known as the Motsakentc. In the context of this research, it is important to highlight the valuable evidences of various written sources of the XVII-XVIII centuries, among which the main colophon of the manuscript MM 6231 copied in 1652, stands out with its relevant information about Grigor. In the same colophon, the scribe lists the construction works funded by Grigor Khoja, who has sponsored also the writing of the manuscript and made various donations to the Kathoghike St. Astvatsatsin Church in Yerevan. According to this source, the chapel of the same church and a bridge in the nearby village of Parakar were built with the financial support of Grigor Motsakentc. However, as it seems, the construction of the bridges was not limited to this. According to historian Arakel Davrijetsi, the Ashtarak bridge on the Kasakh River was built under the sponsorship of the same Grigor Khoja. The second part of the article is dedicated to the history of the manuscript MM 6231, from its copying to later reaching the Matenadaran in Yerevan. According to several further colophons written in the manuscript, the book has been captured and taken to Karin, but later was liberated, returned to Yerevan, and at the beginning of the XX century entered the Matenadaran with the manuscripts collected from various churches in the city.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան