Object structure

Journal or Publication Title:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք = Komitas museum-institute yearbook

Date of publication:

2016

Volume:

Ա

ISBN:

978-9939-9134-2-1

Additional Information:

Арутюнян Асмик, Harutyunyan Hasmik

Title:

Կոմիտաս․ ուսուցում խմբերգով

Other title:

Комитас: обучение хором ; Komitas: Teaching with Choral Songs

Creator:

Հարությունյան, Հասմիկ

Contributor(s):

Պատ. խմբ.՝ Տաթևիկ Շախկուլյան

Subject:

Կոմիտաս Վարդապետ ; Թանգարաններ ; Մեթոդաբանություն

Uncontrolled Keywords:

խմբերգ ; ուսուցում ; նորարարություն

Abstract:

Կոմիտասի ստեղծագործական բազմոլորտ դաշտում կան կարևորագույն թիրախներ, որոնք ընտրվել են դիպուկորեն և հաղթահարվել են հանճարեղ լուծումների շնորհիվ: Մեր դիտարկման նյութը Կոմիտասի խմբերգերն են՝ ստեղծված հատուկ ուսուցողական նպատակներով Էջմիածնում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի, ինչպես նաև Կոստանդնուպոլսում՝ Նիկողոսյան վարժարանի սաների համար: Շուրջ 100-ի հասնող այս խմբերգերն իրենց գեղարվեստական բարձր արժանիքներով պահանջված են եղել նաև այլ կրթօջախներում (ինչպես օրինակ Ալեքսանդրապոլի, Իգդիրի դպրոցներում): Արժանիքներից մեծագույնը հայ մոնոդիկ երգի բազմաձայն եղանակավորումն ու վերակերպավորումն էր՝ սովորողների տարիքային տարբեր խմբերի կատարողական հնարավորություններին համարժեք, բացառիկ ճշգրիտ մեթոդաբանությամբ: Գեղջկական ու քաղաքային հայտնի գործերի, աշուղական տարածված երգերի ընտրությունն այդ գործերի գեղարվեստական ու գեղագիտական նորովի ընկալումների արմատավորման նպատակն էին հետապնդում: Ու թեև այդ մշակումները կոմիտասյան վաղ շրջանի երկեր են, այդուհանդերձ, սրանցում հստակ երևակվում են նրա կոմպոզիտորական որոնումների ու ապագա նորարարությունների ընձյուղները: Ուսուցումը Կոմիտասի համար մի արդյունաբեր փորձադաշտ էր, որտեղ ուղենշվեցին հայոց ավանդական մեղեդիական մտածողության փոխակերպման շառավիղները:
В разносторонней творческой деятельности Комитаса встречаются прицелы, которые были выбраны очень четко и достигнуты гениальными решениями. Материалом данной статьи являются хоровые произведения композитора, созданные специально для обучения в Эчмиадзинской духовной семинарии и школах Константинополя. Важнейшими достоинствами более 100 хоровых произведений являются многоголосная обработка и перевоплащения армянской традиционной монодической песни с тщательно обработанной методологией, в соответствии с исполнительскими возможностями конкретных возрастных групп учащихся. Выбор крестьянских и городских известных народных произведений, а также ашугских песен преследовали цели укоренения в среде учащихся новейшие художественно-эстетические восприятия этих произведений. И хотя эти обработки принадлежат раннему периоду творчества композитора, но и в них уже очевидны проростки композиторских исканий и будущих новаторств.
In Komitas's multi-dimensional creative activity, there are important targets that he chose felicitously and overcame with great solutions. In this article, Komitas’s choral songs are under discussion, which were composed for teaching purposes for the younger generation of the Gevorkian Seminary in Etchmiatsin and the Nikoghosyan College in Costantinople. Due to their expressive and high aesthetic value these choral songs (about 100 pieces) have been of great demand in other education centres (in the schools of Aleksandrapol, Igdir) as well. One of the valued features was with the usage of absolutely correct method, the polyphonic treatment and the transformation of the traditional Armenian monodic melodies, as corresponding to the performance potential of the different age groups of the students. Komitas chose rural and urban famous folk songs, as well as ashugh songs for his arrangements with the purpose of creating new perceptions of these songs. Though these arrangements are among Komitas's early works, his future composing priorities are evident in the latter. Teaching was a fruitful experimental field for Komitas, in which the transformation of Armenian traditional melodic style can be traced.

Table of contents:

Գլուխ Ա «Կոմիտասը և իր ժամանակը»
Chapter I: Komitas and His Time Period

Place of publishing:

Երևան

Publisher:

Կոմիտասի թանգարան-ին-տ. հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 93-100

General note:

Սույն ժողովածուն նվիրված է Կոմիտասին, նրա ժամանակաշրջանին, ժամանակակիցներին, նրա գիտական և ստեղծագործական ժառանգությանը։ Նկատի ունենալով Կոմիտասի գիտական հետաքրքրությունները, ժողովածուն ներկայացնում է նաև հայ երաժշտական ֆոլկլորագիտությանն ու միջնադարագիտությանն առնչվող հարցեր։ Հոդվածների հեղինակները հայաստանյան և արտասահմանյան գիտական հաստատությունների ներկայացուցիչներ են։ Ժողովածուն քառալեզու է (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)։ Հասցեագրված է երաժշտագետներին, արվեստաբաններին, միջնադարագետներին, ֆոլկլորագետներին, ինչպեսնաև հայ երաժշտությամբ հետաքրքրվողներին։