Object structure

Journal or Publication Title:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք = Komitas museum-institute yearbook

Date of publication:

2016

Volume:

Ա

ISBN:

978-9939-9134-2-1

Additional Information:

Киракосян Мери, Kirakosyan Meri

Title:

Հայ մշակույթի երախտավորները․ Կոմիտաս և Փանոս Թերլեմեզյան

Other title:

Выдающиеся деятели армянской культуры: Комитас и Панос Терлемезян ; The Devotees of the Armenian Culture: Komitas and Panos Terlemezyan

Creator:

Կիրակոսյան, Մերի

Contributor(s):

Պատ. խմբ.՝ Տաթևիկ Շախկուլյան

Subject:

Թանգարաններ ; Մշակույթ ; Կոմիտաս Վարդապետ ; Հայ գրականություն

Uncontrolled Keywords:

ռեալիստական գեղանկարչություն ; «Արմենուհի Մելիքյանի դիմանկարը» ; Կոստանդնուպոլիս

Abstract:

Փանոս Թերլեմեզյանը XIX-XX դարերի հայ կերպարվեստի պատմության էջերում իր ուրույն տեղն է զբաղեցնում որպես ռեալիստական գեղանկարչության անվանի նկարիչ, մշակութային-հասարակական գործիչ և հայ ազատագրական պայքարի նվիրյալ: Արվեստագետն իր ստեղծագործական արգասալից կյանքի ընթացքում կապեր է հաստատել հայ մշակույթի ականավոր գործիչներից շատերի հետ, որոնց թվում հատկապես առանձնանում է Կոմիտասի հետ նրա ջերմ մտերմությունը: Տաղանդավոր երաժշտագետին և նշանավոր նկարչին կապում էր բազմամյա ընկերությունը: Նրանք բարեկամացան և ավելի մտերմացան, երբ Թերլեմեզյանը փոխադրվեց Պոլսո Բանկալտի թաղամաս, և Կոմիտասի հետ բնակվեցին մի տան մեջ: Սույն հոդվածի համար հիմք են ծառայել նկարչի հուշերը, արխիվային, անտիպ նյութերը և ժամանակակիցների վկայությունները: Ներկայացվում է Թերլեմեզյանի վրձնին պատկանող, նկարչի ստեղծագարծական վաղ շրջանին առնչվող լավագույն դիմանկարի՝ «Կոմիտաս Վարդապետի» (1913) ստեղծման պատմությունը՝ մատնանշելով ստեղծագործության անվանման հետ կապված ճշգրտումներ: Անդրադարձ է արվում Թերլեմեզյանի կոմիտասյան պատկերների թե´ գծանկարչական և թե´ երփնագիր գործերին: Շոշափվում են 1912-1913 թթ. Կոմիտասի և Թերլեմեզյանի մշակութային գործակցության հետ կապված տվյալները, նաև հայ գրականության մեջ առկա անդրադարձները նկարչի և երաժշտի մտերմությանը: Գիտական շրջանառության մեջ են դրվում Թերլեմեզյանի անհայտ աշխատանքներից «Կոմիտաս վարդապետը և իր դասընկեր եզդիների ցեղապետը» (1910), ինչպես նաև կորսված «Թերլեմեզյան, Կոմիտաս, Սիամանթո և Մաննիկ Պերպերյան» խմբակային էտյուդը: Արծարծվում են Կոմիտասի և Թերլեմեզյանի աշակերտուհի Արմինե Մելիքյանի դիմանկարի ստեղծման պատմությունը և վերջինիս հետագա ճակատագրին վերաբերող մեր ուսումնասիրության արդյունքները:
Фанос Терлемезян занимает особое место в истории армянского изобразительного искусства XIX-XX вв. как знаменитый художник реалистической живописи, культурно-общественный деятель и участник освободительного движения. Художник в своей богатой творческой жизни дружил со многими выдающимися деятелями армянской культуры, в том числе с Комитасом. Талантливого музыковеда и известного художника связывала многолетняя дружба. Они сблизились, когда Терлемезян переселился в Константинополь и они стали проживать в одном доме с Комитасом. Статья основанa на мемуарах художника, неизданном архивном материале и свидетельствах современников. Представлена история создания лучшего портрета раннего творческого периода Терлемезяна “Комитас Вардапет” (1913). Обсуждаются графические и живописные работы Терлемезяна посвященные образу Комитаса. Рассматривается культурная деятельность Комитаса и Терлемезяна в 1912-1913 гг., представлены свидетельства дружбы художника и музыковеда, упомянутые в армянской литературе. В научный оборот введена неизвестная работа Терлемезяна “Комитас Вардапет и его друг — предводитель езидов” (1910), а также потерянный групповой этюд Терлемезян, “Комитас, Сиаманто и Маник Перперян”. Обсуждается история создания и дальнейшая судьба портрета Арменуи Меликян, которая была ученицей Терлемезяна и Комитаса.
As a prominent artist of realistic painting, a cultural-public figure and a devotee of the Armenian liberation struggle, Panos Terlemezyan has a special role in the history of Armenian fine arts of the XIXXX centuries. During his creative life the artist had active relations with many prominent figures of the Armenian culture. Among those relationships his friendship with Komitas Vardapet was especially noteworthy. The many years' friendship of the musicologist and the painter became more and more fruitful, when Terlemezyan moved to Constantinople and rented an apartment in the same building where Komitas was living. The memories of the painter, as well as many archival materials and evidences of the contemporaries served as bases for starting a discussion on the matter. A painting by Terlemezyan - Komitas Vardapet, created during his early creative period (1913), is presented in the article, focusing on the history of its creation and clarifying details concerning the title. Other graphic and painted works of Komitas by Terlemezyan are discussed as well. Details of the cultural collaboration of Terlemezyan and Komitas during 1912-1913 are another subject discussed, considering also the references to the latter found in the Armenian literature. Not widely known works by Terlemezyan as the Komitas Vardapet and His Friend the Chief of Yezids (1910) and a lost group etude Terlemezyan, Komitas, Siamanto and Mannik Perperyan are discussed here. The history of the creation of Armenuhi Meliqyan's portrait and its destiny are presented. Armenuhi had been both Komitas's and Terlemezyan's student.

Table of contents:

Գլուխ Ա «Կոմիտասը և իր ժամանակը»
Chapter I: Komitas and His Time Period

Place of publishing:

Երևան

Publisher:

Կոմիտասի թանգարան-ին-տ. հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 60-70

General note:

Սույն ժողովածուն նվիրված է Կոմիտասին, նրա ժամանակաշրջանին, ժամանակակիցներին, նրա գիտական և ստեղծագործական ժառանգությանը։ Նկատի ունենալով Կոմիտասի գիտական հետաքրքրությունները, ժողովածուն ներկայացնում է նաև հայ երաժշտական ֆոլկլորագիտությանն ու միջնադարագիտությանն առնչվող հարցեր։ Հոդվածների հեղինակները հայաստանյան և արտասահմանյան գիտական հաստատությունների ներկայացուցիչներ են։ Ժողովածուն քառալեզու է (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)։ Հասցեագրված է երաժշտագետներին, արվեստաբաններին, միջնադարագետներին, ֆոլկլորագետներին, ինչպեսնաև հայ երաժշտությամբ հետաքրքրվողներին։