Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Аветисян Авет, Avetisyan Avet

Title:

Վասպուրականի մանրանկարչության ոճապատկերագրական առանձնահատկությունները

Other title:

The Iconographic and Stylistic Features of the Miniature Art of Vaspurakan ; Иконографические и стилистические особенности миниатюры Васпуракана

Creator:

Ավետիսյան, Ավետ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Մշակույթ ; Մանրանկարչություն

Uncontrolled Keywords:

Վասպուրական, ; հայկական արվեստ ; միջնադարյան արվեստ ; մանրանկար ; Հովհաննես Խիզանցի ; Զաքարիա Ավանցի ; Մեսրոպ Խիզանցի

Coverage:

187-205

Abstract:

Հայ միջնադարյան կերպարվեստի ինքնատիպ ուղղություն է ներկայացնում Վասպուրականի XIII-XVIII դդ. մանրանկարչությունը, որի պատկերաստեղծական սկզբունքները, ձեռագրի թերթի գեղարվեստական ձևավորման կերպերը, պատկերագրական կազմի տարբերակների և ոճական բազմազանությունը բավական ուսումնասիրված են արվեստաբանական գրականության մեջ: Սակայն դրանք խիստ ընդհանուր կերպով են բնորոշում Վասպուրականի մանրանկարչության ոճապատկերային ու պատկերագրական-պատկերաստեղծական սկզբունքները։ Իրականում այն շատ ավելի բազմաշերտ ու խոր երևույթ է հայ միջնադարյան կերպարվեստում իր մանրանկարչական դրսևորումներով և կարոտ է համակողմանի ուսումնասիրության։ Դարերի ընթացքում փոխվել են Վասպուրականի մանրանկարչության պատկերակազմերը, ժամանակին համընթաց կատարվել են գեղարվեստական նորամուծություններ, շրջանառվել, նաև ստեղծվել են նոր գաղափար-օրինակներ, որոնք թելադրել են գեղարվեստական նոր մոտեցումներ, ինչը ծաղկողներին հաճախ ստիպել է հեռանալ արդեն սովորական դարձած մանրանկարչությունից։ Վասպուրականի մանրանկարչության նշանավոր վարպետների՝ Հովհաննես Խիզանցու (ծննդ. թ. անհայտ – 1417 թ.), Զաքարիա Ավանցու (ծննդ. թ. անհայտ - 1617 թ.) և Մեսրոպ Խիզանցու (ծննդ. թ. անհայտ - 1652 թ.) նկարազարդ ձեռագրերի ուսումնասիրությամբ բացահայտվում են Վասպուրականի մանրանկարչության մի շարք ոճապատկերագրական առանձնահատկություններ, այս վարպետների արվեստում ի հայտ եկող նոր միտումները և դրանց փոփոխությունները ժամանակի թելադրանքով, ինչպես նաև նրանց հանդես բերած նորարարությունը։ Искусство миниатюры Васпуракана представляет собой оригинальное направление средневекового армянского искусства XIII-XVIII вв. Искусство миниатюры Васпуракана, её иконографические принципы, стилистические и художественные особенности, формирование искусства рукописной книги были исследованы многими учеными. Однако поскольку это многослойное и разнообразное явление в армянском средневековом искусстве с его оригинальными вариациями, то оно требует более всестороннего изучения. Миниатюра Васпуракана менялась на протяжении веков. Предметом нашего исследования является искусство миниатюры трех мастеров васпураканской школы ‒ Ованеса Хизанци (дата рождения неизвестна – умер в 1417 г.), Захария Аватнци (дата рождения неизвестна – умер в 1617 г.) и Месропа Хизанци (дата рождения неизвестна – умер в 1652 г.). Изучение рукописей этих трех мастеров выявило ряд присущих им стилистических и иконографических особенностей, а также новые тенденции в их искусстве. The miniature art of Vaspurakan represents an original direction of medieval Armenian art, the main period of which is the XIII-XVIII centuries. Although the iconographic principles, stylistic features and the formation of illumination of parchment or paper sheets of Vaspurakan's manuscript art have been studied by many scientists, nevertheless, in the literature, the above features were briefly considered. In fact, it is a much more multi-layered and diverse phenomenon in the Armenian medieval art with its original variations, which requires a comprehensive study. It should be noted that the miniature painting of Vaspurakan has changed over the centuries. Artistic innovations were created and disseminated, new ideas were born, suggesting new artistic approaches, which often forced the miniaturists to abandon the traditional miniature features. The article examines the miniature art of three skilled masters of the Vaspurakan school using the example of one selected manuscript of each miniaturist, and also analyzes the stylistic and iconographic features of miniatures (Matenadaran, MS 3717, 2804, 11203). These miniaturists are: Hovhannes of Khizan (date of birth is unknown – died in 1417), Zachariah of Avatns (date of birth is unknown –died in 1617) and Mesrop of Khizan (date of birth is unknown – died in 1652). The study of three manuscripts reveals a number of stylistic and iconographic features of the Vaspurakan miniature art, new trends emerging in the art of these masters, their changes over time, as well as their artistic innovations.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան