Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Арзуманян Светлана, Arzumanyan Svetlana

Title:

Երեք հայեցակարգ համաշխարհային գրականության հիմնական սյուժեների հարցի մասին

Other title:

Три концепции по вопросу о базовых сюжетах в мировой литературе ; Three Concepts on the Question of Basic Plots inWorld Literature

Creator:

Արզումանյան, Սվետլանա

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Փիլիսոփայություն ; Գրականություն

Uncontrolled Keywords:

հիմնական սյուժեներ ; գրականություն ; թատերագրություն ; Բորխես ; Վոննեգուտ ; Պոլտի ; ստեղծագործություն

Coverage:

135-149

Abstract:

Համաշխարհային գրականության և դրամատուրգիայի հիմքում ընկած հիմնական սյուժեների առկայության խնդիրը քննելով՝ ուշագրավ հայեցակարգեր են ներկայացրել Խ.Լ. Բորխեսը, Կ. Վոննեգուտը և Ժ. Պոլտին։ Նրանց մոտեցումները, մեծ հետաքրքրություն առաջացնելով, հաճախ ընկալվում են թերահավատորեն, իբրև այնպիսի մեթոդներ, որոնք սահմանափակում են նոր տեքստ գրողի ստեղծագործական ներուժը։ Հենց այսպես են վերաբերվում ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահայտված պահանջին՝ հետազոտել և մանրակրկիտ վերլուծել արդեն իսկ ստեղծված գեղարվեստական արժեքները։ Սակայն պետք չէ անտեսել այն փաստը, որ այդ արժեքների ուսումնասիրության գործընթացում, ընդհակառակը, հնարավոր է, որ գեղարվեստական նոր մտահղացման ձևավորման ու իրականացման, ստեղծագործողի վառ երևակայության և երազանքների մարմնավորման համար հեռանկարներ բացվեն: Ամեն ինչ կախված է ստեղծագործող մարդու տաղանդից և գոյություն ունեցող մշակութային արժեքների հանդեպ նրա վերաբերմունքից, որոնց համեմատությունն ու հակադրությունը, իրոք, կարող են դրանց մեջ ի հայտ բերել նոր հետաքրքիր կողմեր: Рассматривая вопрос наличия базовых сюжетов, лежащих в основе мировой литературы и драматургии, следует выделить концепции Х.Л. Борхеса, К. Воннегута и Ж. Польти, которые, вызывая большой интерес, нередко воспринимаются скептически, поскольку они предлагают метод, ограничивающий проявления творческого потенциала создателя нового текста. Именно так некоторые относятся к прямо или опосредованно высказанному требованиютворить, изучая и досконально анализируя уже созданные художественные ценности. Однако не следует упускать из виду, что в процессе исследования этих ценностей, напротив, могут открыться перспективы для формирования нового творческого замысла и его реализации, воплощения богатой фантазии и грёз творца. Всё зависит от особых характеристик творческой личности и отношения к культурным ценностям, сопоставление и противопоставление которых, действительно, может высветить в них новые интересные грани. The article considers the question of the presence of the basic plots underlying the world literature and dramaturgy. The concepts of J.L. Borges, K. Vonnegut and G. Polti аrе stressed, which causing great interest, are often perceived skeptically as offering a method that limits the manifestations of the creative potential of the creator of a new text. This is exactly how some of them relate to the directly or indirectly expressed requirement ‒ to create, studying and thoroughly analyzing already created artistic values. However, one should not lose sight of the fact that in the process of research of these values, on the contrary, prospects may open up for the formation of a new creative concept and its imple-mentation, for the embodiment of rich imagination and dreams of the creator. It all depends on the special characteristics of the creative person and his attitude to cultural values, the comparison and contrast of which, indeed, can highlight new interesting facets in them.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան