Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2021

Համար:

1

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Арутюнян Гаяне, Harutyunyan Gayane

Վերնագիր:

ՀՀ ռազմարդյունաբերության փուլային զարգացման մոդելը

Այլ վերնագիր:

Модель поэтапного развития оборонной промышленности РА ; Step-by-Step Development Model of Defense Industry of the RA

Ստեղծողը:

Հարությունյան, Գայանե

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Խորագիր:

Տնտեսագիտություն

Չվերահսկվող բանալի բառեր:

ռազմարդյունաբերություն ; խաղաղության դիվիդենտ ; ռազմական ծախս ; սպառազինություն ; ռազմական տեխնիկա ; տնտեսական աճ ; տեխնոլոգիական առաջընթաց

Ծածկույթ:

100-119

Ամփոփում:

Հայաստանի ամենաարդիական խնդիրներից մեկը ռազմարդյունաբերության զարգացումն է։ Դիտարկելով այն փաստը, որ աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում Հայաստանը «անվտանգություն, թե տնտեսություն» երկընտրանքում ընտրելու է անվտանգությունը, պետք է ոչ թե հրաժարվել անվտանգությունը երաշխավորող սպառազինությունների ներմուծումից, այլ այդ ներմուծումը վերածել ռազմարդյունաբերության զարգացման յուրօրինակ մեկնակետի։ Զարգացման առաջարկվող մոդելի հիմքում Կրաուզեի աղյուսակն է, որը սպառազինություններ ներմուծող երկրից արտահանող երկրի վերածվելու էվոլյուցիոն գործընթացում նախատեսում է տասնմեկ փուլից բաղկացած աստիճանակարգ։ Մոդելն առաջարկվում է՝ հաշվի առնելով ռազմարդյունաբերության ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի ներուժային հնարավորություններն ու հավանական խոչընդոտները։ Одной из актуальных проблем для Армении является развитие оборонной промышленности. В силу сложившейся геополитической ситуации Армения должна выбрать безопасность в дилемме «безопасность или экономика». Это вовсе не предполагает отказ от импорта вооружений и военной техники, гарантирующего безопасность страны, а подразумевает превращение этого импорта в уникальную исходную платформу для развития оборонной промышленности. Предлагаемая модель развития бази-руется на таблице Краузе, которая предусматривает одиннадцатиэтапную иерархию эволюционного процесса превращения страны, импортирующей вооружение, в странуэкспортера вооружений. Модель предложена с учетом особенностей оборонной промышленности, а также потенциальных возможностей Армении и вероятных препятствий. The article discusses one of the most actual problems in Armenia-the development of the defense industry. Considering the comprehensible fact that in the current geopolitical situation, Armenia should choose the security in the dilemma of "security or economy", the author puts forward a point of view - do not refuse to import weapons and military equipment that guarantees the country’s security, but to turn these imports into a unique platform for defenese industry development. The author sets the Krause table at the basis of the proposed development model, which provides for an eleven-stage hierarchy of the evolutionary process of trans-forming a country importing weapons into a weapon exporting country. The model is proposed taking into account the characteristics of the defense industry, as well as the potential capabilities of Armenia and possible obstacles.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան