Publication Details:
Journal or Publication Title:
Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах
Date of publication:
Number:
ISSN:
Official URL:
www.artsakhlib.am
Additional Information:
Barseghyan Gevorg, Барсегян Геворг
Title:
Հանցագործությունների որակման առանձնահատկությունները հանցակցի սահմանազանցման պարագայում
Other title:
Peculiarities of Qualification of Crimes, Related to the Excess of Complicity ; Особенности квалификации преступлений, сопряжённых с эксцессом соучастия
Creator:
Subject:
Uncontrolled Keywords:
հանցակից ; համակատարող ; սահմանազանցում ; միջնորդավորված կատարում ; անչափահաս ; հոգեկան հիվանդությամբ տառապող անձ
Abstract:
Սույն աշխատանքում համապարփակ կերպով ներկայացված են հանցակցի սահմանազանցման (էքսցեսի) հասկացությունը, դրա տեսակները, յուրաքանչյուր հանցակցի կողմից սահմանազանցում թույլ տալու հնարավորությունը։ Անցկացված են համեմատականներ ՀՀ գործող քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի միջև։ Աշխատանքում հիշատակված են նաև ՀԽՍՀ 1961 թվականի քրեական օրենսգրքի՝ հանցակցությանը վերաբերող որոշ դրույթներ։ Աշխատանքում վերլուծված են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի՝ հանցակցի սահմանազանցմանն առնչվող նախադեպային որոշումները և հետաքրքրություն ներկայացնող դատական գործեր։ Սույն աշխատանքի նպատակն է սահմանազանցման ընդհանուր հասկացության, սահմանազանցմամբ ուղեկցվող հանցագործությունների որակման և պատասխանատվության կանոնների մշակումը, քրեական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացումը։ Դրված նպատակին հասնելու համար առանձնացվել են հետևյալ խնդիրները՝ վերլուծել հանցակցության հասկացությունը, էությունը և հատկանիշները՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ համեմատականներ անցկացնելով ՀԽՍՀ 1961 թվականի օրենսգրքի և ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի միջև, վերլուծել սահմանազանցման հասկացությունը, տեսակները և հատկանիշները, տալ քրեաիրավական գնահատականներ հանցակիցների սահմանազանցման առանձին դրսևորումներին, դիտարկել սահմանազանցմամբ ուղեկցվող հանցանքների քրեաիրավական գնահատականների խնդիրները։ Սույն աշխատանքի մեթոդոլոգիական բազան են կազմում դիալեկտիկական ու պատմական մեթոդները։ Հետազոտության օբյեկտը և առարկան դիտարկվել են գիտական ճանաչողության այնպիսի ընդհանուր և հատուկ մեթոդների օգտագործմամբ, ինչպիսիք են՝ դոգմատիկ, իրավահամեմատական, իրավական մոդելավորման և տրամաբանական վերլուծության մեթոդները։ Հիմնվելով ՀՀ օրենսդրության և դատական պրակտիկայի վերլուծության վրա՝ աշխատանքում դիտարկվել են սահմանազանցմամբ կատարված հանցագործությունների որակման որոշ խնդիրներ, և առաջարկված են դրանց հնարավոր օրեսդրական լուծումները։
This article comprehensively presents the concept of excess crimes, its types, and the possibility of excess by each accomplice. Comparisons are made between the current Criminal code of the RA and the draft of RA Criminal code. The paper also mentions some provisions of the criminal code of the Armenian Soviet Socialist Republic of 1961 concerning complicity. The paper analyzes the case-law of the cassation court of the Republic of Armenia on the excess crimes and some interesting court cases. The purpose of this work is to develop a general concept of the excess crimes, the qualification and rules of responsibility for crimes involving excesses, and the submission of legal proposals for improving criminal legislation and law enforcement practice. To achieve this purpose, the following tasks were identified:
to analyze the concept, essence and signs of complicity, according to the RA criminal code, drawing Parallels between the criminal code the Armenian Soviet Socialist Republic of 1961 and the draft of the new criminal code of the Republic of Armenia,
to analyze the concept, types and characteristics of an excess,
to give criminal-legal assessments of individual manifestations of excesses of accomplices, to consider the problems of criminal law assessments of crimes associated with the excesses of complicity. The methodological bases of this work are the dialectical and historical methods. The object and subject of the research were observed using such general and special methods of scientific knowledge, as dogmatic, comparative-legal, legal modeling, logical analysis.
В настоящей работе всесторонне представлено понятие эксцесса соучастника преступления, его виды, возможность допущения каждым соучастником нарушения границ. Проведены параллели между действующим Уголовным кодексом РА и проектом нового Уголовного кодекса РА. В работе упомянуты также некоторые положения Уголовного кодекса Арм. ССР 1961 года, касающиеся соучастия. В работе проанализированы прецедентные решения кассационного суда Республики Армения об эксцессе соучастника преступления и судебные дела, представляющие интерес. Целью данной работы является разработка общего понятия об эксцессе соучастника, квалификации и правил ответственности за преступления, сопряжённые с эксцессом, представление предложений по совершенствованию уголовного законодательства и правоприменительной практики. Для достижения поставленной цели были выделены следующие задачи: проанализировать понятие, суть и признаки соучастия, согласно уголовному кодексу РА, проводя параллели между кодексом АРМ. ССР 1961 года и проектом нового уголовного кодекса РА, проанализировать понятие, виды и характеристики эксцесса, дать уголовно-правовые оценки отдельным проявлениям эксцесса соучастников, рассматреть проблемы уголовно-правовых оценок преступлений, сопряжённых с эксцессом соучастия. Методологической основой данной работы является метод диалектического и исторического подхода к рассмотрению объекта и предмета исследования с использованием общих и специальных методов научного познания, таких, как догматический, сравнительно-правовой, правового моделирования, логического анализа. В работе а основе анализа законодательства и судебной практики Республики Армения были рассмотрены некоторые вопросы квалификации преступлений, сопряжённых с эксцессом соучастия, и предложены их возможные законодательные решения.
Place of publishing:
Երևան