Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2020

Number:

4(7)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Hovhannisyan Meri, Ованнисян Мери

Title:

Հեռավար ուսուցման առանձնահատկությունները

Other title:

Peculiarities of Distance Learning ; Особенности дистанционного обучения

Creator:

Հովհաննիսյան, Մերի

Subject:

Մանկավարժություն

Uncontrolled Keywords:

հեռավար ուսուցում ; նամակագրական կրթություն ; առցանց ուսուցում ; ավանդական ուսուցում ; հեռավար ուսուցման տեխնոլոգիաներ ; ուսուցման խառը մեթոդ ; սովորողակենտրոն դասավանդում ; համագործակցային ուսուցում ; հետադարձ կապ:

Abstract:

Հետազոտության նպատակներն են հստակորեն սահմանազատել հաճախ սխալաբար նույնացվող «առցանց» և «հեռավար ուսուցում» հասկացությունները, վերլուծել հեռավար ուսուցման առանձնահատկությունները: Մեր խնդիրն է բացահայտել հեռավար ուսուցման էությունը, առավելություններն ու թերությունները, հեռավար ուսուցման ժամանակ դրսևորվող մանկավարժական խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական, այնպես էլ հատուկ (համեմատական, տրամաբանական և այլն) մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հեռավար ուսուցման հիմքում նամակագրական, առցանց ուսուցումն է: Համակարգչային որևէ տեխնոլոգիայով իրականացվող առցանց ուսուցումը հեռավար ուսուցումից տարբերվում է իր ընդգրկունությամբ: Հեռավար ուսուցման ժամանակացույցը, գնահատման համակարգը հստակորեն մշակվում են՝ ներառելով կրթական ամբողջ գործընթացը: Ի տարբերություն դասավանդման ավանդական մեթոդների՝ հեռավար ուսուցումը ներառում է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ, նպաստում է ուսուցման անընդհատականության ապահովմանը, ուսուցման կազմակերպման հարմարավետությանը, սովորողների ինքնակրթության զարգացմանը և այլն: Հեռավար ուսուցման թերությունները պայմանավորված են սովորող-մանկավարժ ոչ անմիջական շփմամբ, սովորողի և մանկավարժի՝ հեռավար ուսուցման միջոցների կիրառման տեխնիկական պատրաստվածության բացակայությամբ, համակարգչային սարքավորումների կամ համացանցի անհասանելիությամբ, հեռավար ուսուցման մեթոդների ընտրությամբ և այլն: Հեռավար ուսուցման արդյունավետությանը կարող են նպաստել սովորողակենտրոն դասավանդումը, համագործակցային ուսուցումը, վերահսկողության ճիշտ գործիքի ընտրությունը, համացանցային ուսումնառության ակտիվության պահանջի առաջադրումը և այլն:
The purpose of the study is to clearly define the often-misidentified concepts of "online" and "distance learning", and to analyze the features of distance learning. Our task is to identify the essence of distance learning, its advantages and disadvantages, pedagogical problems that arise during distance learning, and ways to solve them. The study used both symmetric and special (comparative, logical, etc.) methods. As a result of the research, we concluded that distance learning is based on distant online learning. Online learning using computer technology differs from distance learning in its completeness. The distance learning schedule and assessment system are clearly developed, including the entire learning process. In contrast to traditional teaching methods, distance learning includes modern information technologies, contributes to the continuity of learning, and makes it easier to organize training. The disadvantages of distance learning are due to indirect contact between the student and the teacher, lack of technical training for the use of distance learning tools for the student and the teacher, unavailability of computer equipment or the Internet, selection of distance learning methods, etc. Student-centered learning, collaborative learning, choosing the right control tool, online learning requirements, and more can contribute to the effectiveness of distance learning.
Цели исследования ‒ четко определить нередко ошибочно идентифицируемые понятия «онлайн» и «дистанционное обучение» и проанализировать особенности дистанционного обучения. Наша задача ‒ выявить сущность дистанционного обучения, его преимущества и недостатки, педагогические проблемы, возникающие при такой форме обучения, и способы их решения. В ходе исследования использовались как симметричные, так и специальные (сравнительный, логический и др.) методы. В результате исследования мы пришли к выводу о том, что дистанционное обучение основано на заочном онлайн-обучении. Онлайн-обучение с использованием компьютерных технологий отличается от дистанционного обучения своей объемностью. График дистанционного обучения и система оценивания четко проработаны и охватывают весь учебный процесс. В отличие от традиционных методов преподавания, дистанционное обучение включает современные информационные технологии, способствует обеспечению непрерывности обучения, удобству его организации. Недостатки дистанционного обучения обусловлены непрямым контактом обучающегося/педагога, отсутствием технической подготовки для применения средств дистанционного обучения обучающегося и педагога, недоступностью компьютерного оборудования или интернета, подбором методов дистанционного обучения и т.д. Эффективности дистанционного обучения могут способствовать обучение, ориентированное на учащегося, совместное обучение, выбор правильного инструмента контроля, требования к онлайн-учебной деятельности и многое другое.


Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

Էջ 178-187

General note:

Ընթացիկ համարը նվիրվում է 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական վարձկան հրոսակների սանձազերծած պատերազմում Արցախի Սուրբ հողի քաջարի պաշտպաններին: