Օբյեկտ

Վերնագիր: Երևան քաղաքի ջրամատակարարման գնահատումը լատենտ փոփոխականի մոդելավորման միջոցով

Ստեղծողը:

Ավագյան, Աննա

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիվ:

2020

Համար:

4(7)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկություն:

Avagyan Anna, Авакян Анна

Այլ վերնագիր:

The Assessment of Yerevan Water Supply by Latent Variable Modeling ; Оценка водоснабжения города Еревана с помощью моделирования латентной переменной

Ամփոփում:

Հոդվածի նպատակն է գնահատել Երևան քաղաքի ջրամատակարարումը լատենտ փոփոխականի մոդելավորման միջոցով։ Մեր խնդիրն է բացահայտել Երևանի ջրամատակարարումը բնութագրող ցուցանիշների հիմքում ընկած լատենտ փոփոխականներն ու կրճատել ուսումնասիրվող ցուցանիշների թիվը։ Այդ նպատակո, նախ ուսումնասիրել ենք Երևան քաղաքի ջրամատակարարումը բնութագրող ցուցանիշները` փորձելով բացահայտել ընտրված ցուցանիշների միջև կորելացվածությունը և ստուգել այդ ցուցանիշներով գործոնային վերլուծություն իրականացնելու նպատակահարմարությունը, այնուհետև, իրականացվել է գործոնային վերլուծություն։ Գործոնային վերլուծությունը կատարվել է առանցքային բաղադրիչի (principal component) մեթոդով և գործոնների պտտման կամ ճշգրտման VARIMAX ալգորիթմով։ Վերլուծության համար կիրառվել է SPSS ծրագիրը։ Օգտագործվել են IBNET-ում առկա ժամանակային շարքերը։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են վերլուծության, մաթեմատիկական ու վիճակագրական մեթոդներ։ Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ Երևան քաղաքի ջրամատակարարումը կարելի է բնութագրել 3 լատենտ փոփոխականներով, որոնք թույլ են տալիս առավել ամբողջական դիտարկել ջրամատակարումը և նվազեցնել ուսումնասիրվող փոփոխականների թիվը։ Ստացված արդյունքները կիրառելի են ջրամատակարարման արդյունավետության, ինչպես նաև ջրամատակարարման ծառայության ու տնտեսության փոխկապակցվածության ուսումնասիրություններում:
The goal of the article is to assess the water supply of the city of Yerevan through latent variable modeling. The objective is to identify the latent variables underlying the characteristic indicators of the water supply of Yerevan and to reduce the number of studied indicators. To this end, first the indicators characterizing the water supply of Yerevan were studied in attempt to identify the correlation between selected indicators and to check the appropriateness of carrying out the factor analysis with those indicators. Then the factor analysis was implemented. The factor analysis was performed using the principal component method and VARIMAX algorithm for rotation of factors. SPSS software was applied for analysis. Time series available on IBNET were used. During the study, analytical, mathematical and statistical methods were applied. As a result of the study it was concluded that, the water supply of Yerevan can be characterized by 3 latent variables, allowing to consider the water supply more completely and to reduce the number of studied variables. The obtained results are applicable to the studies of water supply efficieny and of interrelation between water supply service and economy.
Целью статьи является оценка водоснабжения города Еревана с помощью моделирования латентной переменной. Нашей задачей стало выявление латентных переменных, лежащих в основе показателей, характеризующих водоснабжение Еревана и сокращение числа изучаемых индикаторов. С этой целью мы вначале изучили индикаторы, характеризующие водоснабжение города Еревана, стараясь выявить корреляцию между выбранными индикаторами и проверить целесообразность осуществления факторного анализа с помощью этих индикаторов. Далее проводился факторный анализ с помощью метода анализа главных компонентов и VARIMAX алгоритма ротации факторов. Для анализа применялась программа SPSS. Использовались имеющиеся в IBNET числовые ряды.В ходе исследования применялись аналитические, математические и статистические методы. В результате анализа мы пришли к выводу о том, что водоснабжение города Еревана может быть охарактеризовано тремя латентными переменными, которые позволяют получить более целостную картину водоснабжения при меньшем числе исследуемых переменных. Полученные результаты могу применяться при изучении эффективности водоснабжения, а также взаимосвязи между услугами водоснабжения и экономикой.


Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 114-121

Ֆիզիկական այլ նկարագրություն:

աղս․

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:267961

Գլխավոր նշում:

Ընթացիկ համարը նվիրվում է 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական վարձկան հրոսակների սանձազերծած պատերազմում Արցախի Սուրբ հողի քաջարի պաշտպաններին:

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Nov 27, 2022

Մեր գրադարանում է սկսած:

Mar 1, 2021

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

16

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/291839

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն