Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2019

Number:

2(3)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Stepanyan Gevorg, Степанян Геворг

Title:

Ռոստոմ Զորյանի դերը Բաքվի 1918 թվականի հերոսամարտի կազմակերպման և նորանկախ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում

Other title:

Rostom Zoryan's Role in the Heroic Battle of Baku in 1918 and in Providing Security for the Newly-Independent Republic of Armenia ; Роль Ростома Зоряна в деле организации героического сражения за Баку 1918 года и обеспечения безопасности новосозданной Республики Армения

Creator:

Ստեփանյան, Գևորգ

Subject:

Արևելագիտություն

Uncontrolled Keywords:

Ռոստոմ Զորյան ; ՀՅ Դաշնակցություն ; Համազասպ Սրվանձտյանց ; Բաքվի հայոց ազգային խորհուրդ ; Բաքվի հայություն ; մայիսիայն հերոսամարտեր ; Բաքվի հերոսամարտ

Abstract:

Հոդվածի նպատակն է տարաբնույթ փաստերի (արխիվային փաստաթղթեր, հուշագրություններ, պարբերական մամուլ) հենքի վրա ներկայացնել Բաքվի 1918թ.-ի հերոսամարտի նշանակությունը Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության ապահովման գործում: Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական ու պատմահամեմատական վերլուծության սկզբունքների կիրառմամբ: Աղբյուրների հավաստիության ու վավերականության աստիճանը ճշտել ենք դրանց համապարփակ ուսումնասիրության միջոցով: Փաստերի համադրմամբ լուսաբանվում է, որ Բաքվի չորսամսյա հերոսամարտի ընթացքում հայկական զորքի աներևակայելի քաջագործություններով առլեցուն ինքնապաշտպանական կռվիների արդյունքում` մեծաթիվ զոհերի գնով թուրքական զորամասերը մինչև սեպտեմբերի 15-ը գամված մնացին Բաքվի շրջանում, երբ Օսմանյան կայսրության անձնատվությանը հաշված օրեր էին մնացել: Դրանով իսկ թուրքական զորքերը չկարողացան օղակել Հայաստանի Հանրապետությունը և իրագործել հայությանը իսպառ բնաջնջելու համաթուրքական ծրագրերը: Պատմագիտական գրականության մեջ թեև Բաքվի հերոսամարտի անդրադարձերը բազմաթիվ են, սակայն առանձին քննության առարկա չի դարձել հերոսամարտի կազմակերպման գործում անուրանալի ավանդ ունեցած, հերոսամարտի իրական առաջնորդ, հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ հիմնադիր երրորդության անդամ Ռոստոմ (Ստեփան) Զորյանի գործունեությունը: Հոդվածում հիմնավորված է այն իրողությունը, որ կանխելով Արցախի ու Երևանի հանդեպ ծրագրավորվող թուրքական ագրեսիան՝ Բաքվի հերոսամարտը վճռական դեր է խաղացել նորաստեղծ Հայաստանի առաջին Հանրապետության անվտանգության ապահովման գործում: The purpose of this article is to present the importance of Baku's 1918 heroic war in ensuring the security of the First Republic of Armenia on the basis of various facts (archival documents, memoirs, periodicals). The work consists of a comparative examination of the facts, the application of the principles of historical-comparative analysis. We have verified the reliability and validity of the sources through their comprehensive study. Combined with the facts, it is reported that as a result of Baku's four-month heroic battle with unbelievably brave Armenian troops, Turkish military units remained in Baku until September 15 at the expense of the Ottoman Empire. Thus, the Turkish troops failed to encircle the Republic of Armenia and implement the all-Turkish plans to exterminate the Armenians. Although there are many references to the Baku war in historiographic literature, the work of Rostom (Stepan) Zoryan, a true leader of the heroic struggle, an Armenian publicpolitical figure, a member of the ARF Dashnaktsutyun, has not been the subject of separate investigation. The article substantiates the fact that by preventing the planned Turkish aggression against Artsakh and Yerevan, the Baku heroic battle played a decisive role in ensuring the security of the newly established First Republic of Armenia.
Цель работы – представить на основе различных фактов (архивные материалы, мемуары, периодическая печать) значение Бакинского четырехмесячного героического сражения 1918 года в обеспечении безопасности Первой Республики Армения. Статья написана на основе анализа и синтеза исторических фактов, а также с применением историко-сравнительного метода. Достоверность и обоснованность источников проверена путем их всестороннего изучения. Посредством сопоставления фактов показывается, что благодаря невероятному мужеству армянских войск в четырехмесячных бакинских сражениях турецкие подразделения понесли многочисленные потери и до 15 сентября были скованы в окрестностях Баку, в то время как до признания поражения Османской империи в Первой мировой войне оставались считанные дни. Таким образом, Османской империи не удалось осуществить окружение Республики Армения и реализовать пантюркистский проект полного истребления армян. Хотя в исторической литературе много написано о Бакинском героическом сражении, тем не менее деятельность армянского общественно-политического деятеля, члена АРФ «Дашнакцутюн» Ростома (Степана) Зоряна, организатора Бакинского героического сражения, не стала предметом отдельного исследования. В статье обосновывается тот факт, что, предотвратив запланированную агрессию Турции против Арцаха и Еревана, Бакинское героическое сражение сыграло решающую роль в обеспечении безопасности новосозданной Первой Республики Армения.

Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 421-432