Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2019

Number:

2(3)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Khalatyan Artashes, Халатян Арташес

Title:

Արցախյան հակամարտության կարգավորման նոր հայեցակարգի սաղմերը հետհեղափոխական Հայաստանում

Other title:

Sprouts of New Concept of Resolution of the Artsakh Conflict in Postrevolutionary Armenia ; Зачатки новой концепции урегулирования арцахского конфликта в постреволюционной Армении

Creator:

Խալաթյան, Արտաշես

Subject:

Իրավագիտություն

Uncontrolled Keywords:

Արցախյան հակամարտություն ; Մադրիդյան սկզբունքներ ; «անջատում որպես փոխհատուցում» սկզբունք ; ազգերի ինքնորոշոման իրավունք ; եռակողմ բանակցային ձևաչափ ; Թավշյա հեղափոխություն ; ԵԱՀԿ Մինսկի խումբ ; հանրաքվե

Abstract:

Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո և վեր հանել նոր կառավարության մոտեցումները հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ` ելակետ ընդունելով 2019թ․-ի մարտի 12-ին Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը։ Այդ ելույթի հիմնական թեզերն էին բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունն ու Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու հրամայականը։ Հետազոտությամբ փորձ է արվել տալ Արցախյան հակամարտությունում Հայաստանի կառավարության նոր տեսլականի հիմնավորումը՝ հիմք ընդունելով ներպետական ու միջազգային իրավական փաստաթղթերը՝ ՀՀ Սահմանադրությունը, ԵԱՀԽ-ի 1994թ․ բուդապեշտյան գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, 1994թ․ Բիշքեքի արձանագրությունը և այլն։ Ի լրումն նշյալի՝ հետազոտությունը լուծել է նաև Հայաստանի վարչապետի ծրագրային ելույթի ծիրի ներքո Արցախյան հակամարտության կարգավորման հայանպաստ տարբերակի առաջադրման խնդիրը՝ հիմք ընդունելով ինչպես պատմաքաղաքական, այնպես էլ միջազգայինիրավական փաստարկները՝ 1921թ․ հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի անիրավաչափ որոշումն Արցախն Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ, 19881991թթ․ Ադրբեջանից Արցախի անջատման գործընթացի իրավաչափությունը ԽՍՀՄ օրենսդրության համատեքստում, այսպես կոչված «անջատում որպես փոխհատուցում» միջազգայոներն լեգիտիմ հայեցակարգը, որով բռնաճնշումների ենթարկվող ազգային փոքրամասնությունները կարող են հիմնավորել մայր պետությունից անջատվելու իրավաչափությունը և այլն։ Հետազոտությունը մշակելիս օգտագործվել են պատմաիրավական, համեմատական, դիալեկտիկական գիտական մեթոդները։ Հեղինակի հիմնական եզրահանգումներն են Արցախյան հակամարտության կարգավորման նոր հայեցակարգի ձևավորման օրինաչափությունը, «տարածքներ խաղաղության կամ Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևի անթույլատրելիությունը, փոխզիջումների հնարավորությունը միայն Արցախի անկախությունն Ադրբեջանի կողմից ճանաչվելու դեպքում և այն էլ փոխզիջումների շուրջ բանակցությունների իրականացումն Ադրբեջանի ու Արցախի միջև՝ միմյանց սահմանները դելիմիտացման և դեմարկացման ձևով, Հայաստանի և Արցախի հետագա քաղաքական ու տնտեսական զարգացման անհրաժեշտությունը բանակցային խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման նպատակով։ The aim of this research is to investigate the Artsakh conflict negotiation process after the Velvet revolution in Armenia and to reveal the approaches of the new Government to the regulation of the problem in the light of the program speech of Prime Minister Nikol Pashinyan at the joint session of Security Councils of Armenia and Artsakh, held in March 12, 2019. Particularly, main theses of that speech were restoration of tripartite format of negotiations and necessity to set aside Madrid principals. Afterwards the research sets the bases of new vision of the Government of Armenia, being grounded on internal and international legal documents: the RA Constitution, final document of the CSCE Budapest summit of 1994, the Bishkek protocol of 1994 etc. In addition to the aforementioned, within the scope of Prime Minister‘s program speech a new version of pro-Armenian resolution of the conflict is proposed, based on historical-political and international legal arguments: illegal decision of RC(b)P Caucasus Bureau on transfer of Artsakh to Azerbaijan, legality of the process of secession of Artsakh from Azerbaijan of 1988- 1991 in the context of the USSR legislation, the internationally legitimate concept of so-called ―remedial secession‖, which may serve as a basis for substantiation of newly emerged states of their split away from the parent state etc. During elaboration of the research paper historicallegal, comparative and dialectical scientific methods have been used. The author‘s main conclusions are: validity of formation of the new concept of regulation of the Artsakh conflict, voidness of the concept ―terriotories in exchange to peace or interim status of Artsakh‖, possibility of mutual cessions only in case of recognition of independence of Artsakh by Azerbaijan and conducting negotiations over mutual cessions between Azerbaijan and Artsakh in the form of delimitation and demarcation of boundaries of each other and necessity of further political and economical development of Armenia and Artsakh for the sake of maintenance of irreversibility of peaceful negotiation process.
Цель данной научной работы – исследование переговорного процесса по Арцахскому конфликту после Бархатной революции в Армении и выявление подходов нового правительства к урегулированию конфликта на основе программной речи премьерминистра Армении Никола Пашиняна на совместном заседании советов безопастности Армении и Арцаха 12 марта 2019-го года. В частности, основными тезисами речи являлись необходимость восстановления трехстороннего переговорного формата и отказа от Мадридских принципов. В данном исследовании обосновывается новое видение правительством Армении процесса урегулирования Арцахского конфликта, ставя акцент на внутригосударственные и международные правовые документы, такие как Конституция РА, заключительный документ Будапештского саммита СБСЕ 1994-го года, Бишкекский протокол 1994-го года и т.д. В качестве дополнения к вышеуказанному в данной научной работе представлен вариант отвечающего интересам армян решения Арцахского конфликта, основываясь на следующих историко-политических и международно-правовых аргументах: неправомерное решение Кавказского бюро РКП(б) 5 июля 1921-го года о передаче Арцаха Азербайджану; правомерность процесса отделения Арцаха от Азаербайджана в 1988-1991гг. в контексте законодательства СССР; легитимная на международном уровне т.н. концепция «отделения в качестве компенсации», которая может послужить основой для обоснования национальными меньшинствами, подвергающимся насильственным гонениям, своего отделения от метрополии и т.д. В процессе данного исследования автором были использованы историко-правовой, сравнительный и диалектический научные методы. Автором были сделаны следующие основные заключения: формирование новой концепции урегулирования Арцахского конфликта закономерно; формула «территории в обмен на мир или промежуточный статус Арцаха» неприемлема; взаимные уступки возможны только в случае признания Азербайджаном независимости Арцаха и ведения переговоров между Азербайджаном и Арцахом в форме взаимной делимитации и демаркации границ, дальнейшего политического и экономического взаимодействия Армении и Арцаха с целью обеспечения бесповоротности мирного переговорного процесса.

Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 316-332