Publication Details:
Journal or Publication Title:
Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах
Date of publication:
Number:
ISSN:
Official URL:
www.artsakhlib.am
Additional Information:
Sukiasyan Robert, Сукиасян Роберт
Title:
Սեբաստիայի հայության դեմ կիրառված պետական տնտեսական քաղաքականությունը 1913-1915թթ
Other title:
State Economic Policy towards Armenians in Sebastia in 1913-1915 ; Государственная экономическая политика в отношении армян Себастии в 1913-1915 годах
Creator:
Subject:
Uncontrolled Keywords:
Օսմանյան կայսրություն ; վեց վիլայեթներ ; Սեբաստիա ; տնտեսական ճնշումներ ; հակահայկական բոյկոտի պրոպագանդա ; հայկական գույքի հրդեհումներ ; հայկական գույքի առգրավումներ
Abstract:
Հոդվածում փորձել ենք ներկայացնել 1913-1915 թվականներին թուրքական իշխանությունների կողմից Սեբաստիա նահանգում իրականացված տնտեսական ճնշումների քաղաքականությունը։ Աշխատանքում ներկայացվում է հայ ու թուրք առևտրական ու արտադրական ձեռնարկությունների քանակական հարաբերակցությունը։ Առանձին անդրադարձ է կատարվում նահանգի վարչական իշխանությանը՝ ի դեմս նահանգապետ Մուամմերի, և ուժային կառույցների համագործակցությամբ իրականացվող հակահայկական տնտեսական բոյկոտի պրոպագանդային: Այնուհետև ներկայացվում է պրոպագանդային հաջորդած հայկական ձեռնարկություններին հասցվող ուղղակի ու միտումնավոր վնասը՝ արտահայտված շուկաների, ալրաղացների հրդեհումներով։ Վեր են հանվում արդեն պատերազմական փուլում հայապատկան հայկական ու թուրքական գույքի՝ անհավասար պայմաններով առգրավումները, ինչպես նաև սեբաստահայությանը կամավոր կերպով տրամադրված գույքային աջակցությանը կայսրության պատերազմական կարիքներին։ Աշխատանքն առավելապես հենվում է Հայաստանի ազգային արխիվի, Փարիզի Նուբարյան գրադարանի Արամ Անտոնյանի հավաքածուի արխիվային նյութերի, Սեբաստիա նահանգի տարբեր բնակավայրերին նվիրված հուշամատյանների, տպագրված առանձին հուշերի, մամուլի, ինչպես նաև թեմային առնչվող հետազոտությունների վրա։
The article attempts to present the policy of economic pressure exerted by the Turkish government in Sebastia Province between 1913 and 1915. The quantitative ratio of Armenian and Turkish commercial and manufacturing enterprises is presented. Separate reference is made to the propagation of anti-Armenian boycott of the state's administrative authority, in the person of governor Muammer in cooperation with power structures. The direct and intentional damage to the Armenian property which followed the boycott propaganda is presented, it was especially expressed by the burnings of markets and Armenian mills. The unfair seizure of Armenian and Turkish property in the war-time, as well as voluntary donations of Sebastian Armenians to the military needs of the empire are also discussed. The work is heavily based on the materials from the National Archive of Armenia, Aram Antonyan archival collection of Paris based Nubarian library, the memorial books dedicated to different settlements of Sebastia, and separate publications of memoirs, as well as on the studies of the topic.
В статье предпринята попытка представить политику экономического давления, проводившуюся турецким правительством в провинции Себастия с 1913 по 1915 год. Представлено количественное соотношение армянских и турецких коммерческих и производственных предприятий. Отдельно упоминается пропаганда антиармянского бойкота государственной административной власти в лице губернатора Муаммера в сотрудничестве с силовыми структурами. Представлен прямой преднамеренный ущерб армянскому имуществу, нанесенный в последовавшей за пропагандой бойкота период, который выражался, в частности, в сожжении рынков и армянских мельниц. Обсуждается также захват армянского имущества в военное время, а также добровольные пожертвования армян Себастии на военные нужды империи. Работа в значительной степени опирается на материалы Национального архива Армении, архивного фонда Арама Антоняна Нубарийской библиотеки в Париже, мемориальные книги, посвященные различным населенным пунктам Себастии, отдельные публикации мемуаров, а также на исследования на эту тему.
Place of publishing:
Երևան