Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2019

Number:

2(3)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Chichoyan Lilit, Чичоян Лилит

Title:

Պետական կառավարման որակը որպես պետության իմիջի արդիականացման գործոն. ազատության վիճակն աշխարհում (freedom in the world) միջազգային ինդեքսը Հայաստանի ու Արցախի համար

Other title:

The Quality of Public Administration as a Factor of Modernizing the State Image: Freedom in the World International Index for Armenia and Artsakh ; Качество государственного управления как фактор модернизации имиджа государства: международный индекс свободы в мире для Армении и Арцаха

Creator:

Չիչոյան, Լիլիթ

Subject:

Միջազգային հարաբերություններ

Uncontrolled Keywords:

պետության իմիջ ; արդիականացում ; կառավարող ընտրանի ; քաղաքական զարգացում ; պետական կառավարման որակ ; քաղաքական դերակատար ; ազատություն ; օրենքի գերակայություն

Abstract:

Հոդվածի նպատակն է ներկայացնել պետության կառավարման որակի վրա ազդող ցուցանիշները, վերլուծել «Freedom House» կազմակերպության կողմից հրապարակվող «Ազատության վիճակն աշխարհում» (Freedom in the World) զեկույցի տվյալները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար: Պետության կառավարման որակը անմիջականորեն կապված է կառավարող ընտրանու գործունեության որակի հետ: Պետական կառավարման որակի վրա ազդող ցուցանիշների համակարգի հստակեցումը հնարավորություն է տալիս կառավարող ընտրանուն մշակել ու իրականացնել այնպիսի ռազմավարական ծրագրեր, որոնք նպաստում են պետության դրական իմիջի ձևավորմանն ու արդիականացմանը: Այդ համատեքստում կարևորվում է նաև արդյունավետ պետական քաղաքականության մշակման ռազմավարական նպատակադրման անհրաժեշտությունը: Հոդվածում օգտագործվել են համեմատության, տվյալների հավաքագրման ու վերլուծության մեթոդները: Վերլուծության արդյունքում հանգել ենք եզրակացության, որ միջազգային ինդեքսների չափումները պայմանավորում են պետության իմիջի ձևավորումը և ազդում արդիականացման ուղու ընտրության վրա՝ դիտարկելով կառավարող ընտրանուն պետության իմիջի արդիականացման գլխավոր դերակատար:
The purpose of the article is to present indicators that affect the quality of state governance, to analyze the data of the Freedom in the World report released by Freedom House for the Republic of Armenia and the Republic of Artsakh. The quality of state governance is directly related to the quality of the ruling elite activity. The clarification of the system of indicators affecting the quality of public administration enables the ruling elite to develop and implement strategic programs that contribute to the formation and modernization of a positive image of the state. In this context, there is also a need for a strategic goal of effective state policy making.We use methods of comparison, data collection and analysis in the article. As a result of the analysis, we came to the conclusion that the measurements of international indexes determine the formation of the state image and influence the choice of the modernization path, considering the ruling elite as the main actor of the state image modernization.
Цель данной статьи - представить показатели, влияющие на качество государственного управления, проанализировать данные отчета Freedom in the World, выпущенного Freedom House для Республики Армения и Республики Арцах. Качество государственного управления напрямую связано с качеством деятельности правящей элите. Уточнение системы показателей, влияющих на качество государственного управления, позволяет правящей элиты разрабатывать и реализовывать стратегические программы, способствующие формированию и модернизации позитивного имиджа государства. В данном контексте также важна стратегическая цель разработки эффективной государственной политики. В статье используются методы сравнения, сбора и анализа данных. В результате анализа мы пришли к выводу, что измерения международных показателей обуславливают формирование имиджа государства и влияют на выбор пути модернизации, учитывая ведущую роль правящей элиты в модернизации имиджа.

Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 112-123