Publication Details:
Journal or Publication Title:
Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах
Date of publication:
Number:
ISSN:
Official URL:
www.artsakhlib.am
Additional Information:
Movsisyan Marine, Мовсисян Марине
Title:
Other title:
Participatory Democracy and National Security Relations as a Condition for Statehood Strengthening ; Отношения между партиципаторной демократией и национальной безопасностью как условие обеспечения государственности
Creator:
Subject:
Uncontrolled Keywords:
մասնակցային ժողովրդավարություն ; մարդու անվտանգություն ; ազգային անվտանգություն ; պետականության ամրապնդում ; երջանիկ ապագա ; կայունություն ; մրցունակություն ; ազգային ինքնություն ; արժեհամակարգ ; պատասխանատվություն
Abstract:
Հոդվածում առաջ է քաշվել մոտեցում, ըստ որի՝ հարահոս և աններդաշնակ փոխհարաբերությունների համատեքստում սերտորեն փոխկապակցված են մաս– նակցային ժողովրդավարությունը և ազգային անվտանգությունը, որտեղ վերջինս կարող է դիտարկվել առանձին մարդկանց անվտանգության համագումար՝ նպաս– տելով պետականության ամրապնդմանը։ Մեր խնդիրն է բացահայտել ազգային անվտանգության ապահովման գործընթացում մասնակցային ժողովրդավա–րութ– յան դերակատարումը, տալ վերջիններիս փոխկապակցվածության բնութագիրը, զարգացնել դրույթ՝ մասնակցային ժողովրդավարությունը որպես ազգային անվտանգության ապահովման պայման, առանց որի վտանգվում է պետականությունը։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական-իրավական) մեթոդներ: Հետազոտության արդյունքում եզրահանգել ենք՝ մասնակցային ժողովրդավարությունը որպես ազգային անվտանգության ապահովման պայման բազմամակարդակ երևույթ է։ Այն անվտանգության ապահովման ընդարձակված օրակարգի բաղադրիչ է, սակայն հարաբերական անկախության մեջ է գտնվում` պայմանավորված կենտրոն-ծայրամաս տարածական հարթություններում առկա մարդու անվտանգության հիմնախնդրի վերլուծության ու պատասխանատվության հետ: Այս համատեքստում ԱՀ-ի և ՀՀ-ի անվտանգության ռազմավարությունը անհրաժեշտ է մշակել՝ զարգացնելով մասնակցային ժողովրդավարության իրական բնույթը: Ներկայիս գլոբալ-ցանցային կերպափոխումները, յուրաքանչյուրիս ազա– տությանն ուղղված սպառնալիքները առաջ են բերել պատասխանատվությամբ կենսունակ քաղաքականություն վարելու անհրաժեշտություն: Հեղինակը հիմնավորում է, որ գիտակից, կրթված, քաղաքացիական աշխարհայացքով մարդկանց ներգրավումը, լայնամասշտաբ մասնակցության ապահովումը կարևոր նախապայմաններ են կայուն անվտանգային միջավայրի և մարդու անվտանգության ապահովման համար։ The purpose of the article is to propose the approach that participatory democracy and national security are closely interlinked in the context of turbulent and disharmonious relationships, where the latter can be viewed as an individual security convention contributing to the strengthening of statehood. We discover the role of participatory democracy in the process of ensuring human security and provide a description of their interdependence, develop a provision of participatory democracy as a condition of national security without which the statehood is at stake. The author argues that the involvement of conscious, educated, civic-minded people, the provision of large-scale participation is a prerequisite for both a stable and secure environment and for human safety assurance. Participatory democracy is part of an expanded security agenda, relatively independent due to the analysis and responsibility of the human security problem in the spatial dimensions of the center-periphery. In this context, the security strategy of the Republics of Artsakh and Armenia needs to be raised by developing the true nature of participatory democracy.
Цель этой статьи состоит в том, чтобы предложить и обосновать подход, согласно которому партиципаторная демократия и национальная безопасность тесно взаимосвязаны в контексте сегодняшних бурных и негармоничных отношений, где последнюю можно рассматривать как конференцию по безопасности отдельно взятых людей. Наша задача состоит в том, чтобы раскрыть роль партиципаторной демократии в процессе обеспечения национальной безопасности, дать описание их взаимозависимости, разработать положение партиципаторной демократии как условия обеспечения безопасности человека. В исследовании сделан вывод о том, что партиципаторная демократия как условие национальной безопасности – многоуровневое явление. Как таковая она является составной частью расширенной повестки дня в области безопасности, но относительно независимой из-за анализа и ответственности за проблему безопасности человека в пространственных измерениях центральной периферии. В этом контексте необходимо разработать стратегию безопасности Республики Арцах и Республики Армения, развивая истинную природу партиципаторной демократии. Принимая во внимание, что нынешние глобально-сетевые преобразования, угрозы нашей свободе привели к необходимости формулировать и проводить ответственную жизнеспособную политику, автор утверждает, что привлечение сознательных, образованных, цивилизованных людей, обеспечение широкомасштабного участия является предпосылкой как для стабильной безопасной среды, так и для обеспечения безопасности человека.
Place of publishing:
Երևան