Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիւ:

2019

Համար:

1 (2)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկութիւն:

Marutyan Tehmina, Марутян Теймина

Վերնագիր:

Ցեղասպանության արտացոլումը Սիմոն Սիմոնյանի ստեղծագործություններում

Այլ վերնագիր:

Some Issues on the Genocide in the Works by Simon Simonyan ; Отражение Геноцида армян в произведениях Симона Симоняна

Ստեղծողը:

Մարության, Թեհմինա

Խորագիր:

Գրականագիտություն

Չվերահսկուող բանալի բառեր:

լիբանանահայ գրականություն ; Սիմոն Սիմոնյան ; Ցեղասպանություն ; Սփյուռք ; կարոտ ; ուծացում ; Սասուն ; գաղթ ; լեռնականներ

Ամփոփում:

Լիբանանահայ նշանավոր արձակագիր Սիմոն Սիմոնյանի մասին հայ գրականագիտության մեջ չկա որևէ առանձին ուսումնասիրություն: Քննարկան առարկա չի դարձել նաև Եղեռնի անդրադարձը գրողի երկերում: Սույն հոդվածի արդիականությունը Ս.Սիմոնյանի ստեղծագործություններում ցեղասպանության թեմայի համակարգված ներկայացումն է ու արժևորումը: Մեր նպատակն է հայ եղեռնապատումի գեղարվեստական համատեքստում հիմնական գծերով, թեմատիկ առանձնացումներով, աշխարհայացքային գլխավոր առանձնահատկություններով ցույց տալ Սիմոն Սիմոնյանի ստեղծագործության դերն ու նշանակությունը, գրապատմական ու արդիական արժեքը: Հիմնականում պատմվածքի ու վիպակի հղացքում գրողը խտացրել է հայրենիքից հեռու գոյատևելու դատապարտված հայության (գլխավորապես՝ սասնահայության) բեկորների աստանդական ճակատագիրը, այդ ճակատագիրը կանխորոշած ազգային ողբերգությունը, որը կոնկրետ հոգեբանական վիճակներ է ձևավորում՝ հայրենակարոտի սրված զգացողությամբ ու կորստի ցավով և, վերջապես, իբրև այդ ողբերգության դառնագույն հետևանք, սփյուռքյան սպիտակ ջարդի եղերականությունը, որ լայնորեն տողանցում է Սիմոնյանի գեղարվեստական արձակը: Հոդվածում առաջնորդվել ենք պատմական մեթոդով: Հոդվածի գիտական նորույթը Սիմոն Սիմոնյանի ստեղծագործություններում արծարծված եղեռնի հիմնահարցերի վերհանումն է և ամբողջական համապատկերի ստեղծումը:
There are no separate studies of the works of the famous Lebanese prose writer of Armenian origin Simon Simonyan in the Armenian literature. The topic of genocide revealed in the works of the writer was not discussed either. The relevance of this article is the systemization and evaluation of the theme of genocide in the works of S. Simonyan. Our goal is to show the role and importance of creativity S. Simonyan, literary, historical and actual value with the main features, thematic layers, the main features of the world in the context of Armenian literature. Mainly in his stories and novels, the writer reflected the wandering fate of the fragments of the Armenian people doomed to live far from their homeland (the Armenians of Sasun), a national tragedy that predetermined such a fate and formed a specific psychological state with a keen sense of homesickness, pain from losses and, finally, as a bitter consequence of this, the tragedy of the white genocide of the Diaspora, which runs like a red thread in S. Simonyan's prose. In the article we have been guided by the historical method. The scientific novelty of the article lies in the disclosure of the main problems of genocide raised in the works of Simonyan, the creation of a holistic panorama.
В армянской литературе нет каких-либо отдельных исследований творчества знаменитого ливанского прозаика армянского происхождения Симона Симоняна. Не послужила предметом обсуждения также тема геноцида, раскрытая в произведениях писателя. Актуальность данной статьи заключается в систематизации и оценке представленной темы геноцида в творчестве С.Симоняна. Нашей целью было показать в контексте армянской литературы в основных чертах, по тематическим прослойкам, по главным особенностям мировозрения, роль и значение творчества С.Симоняна, его литературно - историческую и актуальную ценность. Главным образом в своих рассказах и повестях писатель отобразил скитальческую судьбу осколков армянского народа, обреченных жить вдали от родины (армяне Сасуна), национальную трагедию, которая предрешила такую судьбу и сформировала конкретное психологическое состояние с острым чувством тоски по родине, болью от потерь и, наконец, как горьчайшее следствие этого, трагичность белого геноцида диаспоры, что красной нитью проходит в прозе С.Симоняна. В статье мы придерживались исторического метода. Научная новизна статьи заключается в раскрытии основных проблем геноцида, поднятых в произведениях Симоняна, создании целостной панорамы.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ԱԵԳՄՄ հրատ.

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 322-334