Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2019

Number:

2(3)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Galstyan Khachik, Галстян Хачик

Title:

Կարգավիճակի ճանաչման և նախավիճակի (status quo) փոփոխման հիմնահարցը արցախյան կարգավորման բանակցություններում

Other title:

The Status Recognition Problem and the Primary State Change (Status Quo) in the Negotiations on Artsakh Settlement ; Проблема признания статуса (status) и изменения первичного состояния (status quo) в переговорах по арцахскому урегулированию

Creator:

Գալստյան, Խաչիկ

Subject:

Միջազգային հարաբերություններ

Uncontrolled Keywords:

Արցախյան հակամարտություն ; կարգավիճակի ճանաչում ; նախավիճակի փոփոխություն ; ինքնուրույն քաղաքական ինքնություն

Abstract:

Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում առանցքային նշանակության հարցերից է կարգավիճակի հիմնահարցը, որի շուրջ հակամարտող հիմնական կողմերի շրջանում առկա է խորքային ռազմավարական անհամաձայնություն ու դիրքորոշումների առավելագույն բևեռացում։ Հոդվածի նպատակն է բացահայտել Արցախի կարգավիճակի բանակցային էվոլյուցիան, ցույց տալ կարգավիճակի ու նախավիճակի փոփոխման պատճառահետևանքային կապերը։ Այդ առումով որպես հետազոտական խնդիրներ են սահմանվում բանակցային փաստաթղթերում առկա կարգավիճակին առնչվող ձևակերպումների քննական վերլուծությունը, կարգավիճակով պայմանավորված նախավիճակի փոփոխման հնարավորությունների դիտարկումը։ Աշխատանքի մեթոդաբանական հիմքում ժամանակագրական ու բովանդակային վերլուծության մեթոդներն են։ Հոդվածի շրջանակներում դիտարկվում են Արցախի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների էվոլյուցիան, առաջ են քաշում նորարարական մի քանի թեզեր, որոնք կառուցված են Արցախի գոյության, ինքնուրույնության և ինքնուրույն քաղաքական ինքնության իրողությունների ճանաչման վրա՝ որպես Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում նախավիճակի փոփոխման կարևոր գրավականներ։
In the context of the settlement of the Artsakh conflict, one of the key issues is the problem of status, according to which the main conflicting parties have deep strategic differences and the most polarized positions. The purpose of this article is to identify causal relationships between the negotiation evolution of the status issue and the change in the status quo in the Artsakh conflict. In this sense, the objectives of the study are a critical analysis of negotiation documents affecting status formulations and, therefore, the study of the possibilities for changing the status quo of the conflict. The methodological basis of the work is the chronological and content analysis methods. The article discusses the evolution of negotiations on the status of Artsakh putting forward a number of innovative theses based on recognition of the existence of Artsakh, independence, and independent political identity as important factors for changing the status quo of the Artsakh conflict.
В контексте урегулирования арцахского конфликта одним из ключевых является вопрос статуса, по которому основные конфликтующие стороны имеют глубокие стратегические разногласия и максимально поляризованные позиции. Целью данной статьи является выявление причинно-следственных связей между переговорной эволюцией вопроса статуса и изменением статус-кво в арцахском конфликте. В этом смысле задачами исследования становятся критический анализ переговорных документов, затрагивающих статусные формулировки и в связи с этим изучение возможностей изменения статус-кво конфликтного противостояния. Методологической основой работы стали хронологический метод и метод контент-анализа. В статье обсуждается эволюция переговоров по статусу Арцаха, выдвигается ряд инновационных тезисов, основанных на признании существования Арцаха, независимости и самостоятельной политической идентичности в качестве важных факторов для изменения статус-кво арцахского конфликта.

Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 22-28