Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2018

Number:

1

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Minasyan Nelli, Минасян Нелли

Title:

Հայկական պետականության արտաքին քաղաքական մարտահրավերների շուրջ (Երրորդ Հանրապետության շրջան)

Other title:

About Foreign Political Challenges of Armenian Statehood (Period of theThird Republic) ; О внешнеполитических проблемах армянской государственности (период Третьей Республики)

Creator:

Մինասյան, Նելլի

Subject:

Քաղաքագիտություն

Uncontrolled Keywords:

պետականություն ; հայկական քաղաքակրթություն ; քաղաքական մարտահրավեր ; թուրք-ադրբեջանական շրջափակում ; համաշխարհայնացում

Abstract:

Հոդվածում քննարկվում են հայկական պետականության ամրապնդման հետ կապված արտաքին քաղաքական որոշ մարտահրավերներ: Հայկական պետականության համար առաջնային մարտահրավերներից են թուրք-ադրբեջանական համագործակցությունը և հակահայկական ծրագրերը: Այս համատեքստում ուշադրության են արժանի նեոպանթյուրքիստական գաղափարները և թյուրքական աշխարհի ձևավորման տեսլականը: Տարածաշրջանային զարգացումները ևս մարտահրավեր են հայկական պետականության համար, որոնք տեղի են ունենում նոր աշխարհակարգի ձևավորման և համաշխարհայնացման գործընթացների համատեքստում: Արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ամրապնդել ու հզորացնել հայկական պետականությունը, որի հիմքում պետք է դրվի հայկական քաղաքակրթությունն ու ինքնությունը:
The article discusses some problems of strengthening the Armenian statehood related to foreign policy challenges. Turkish-Azerbaijani cooperation and anti-Armenian programs are one of the primary challenges for the Armenian statehood. The neo pan-Turkism ideas and the vision of the creation of the Turkic World are more important issues in this context. The regional developments happening in the context of processes of the formation of a new world order and globalization also are challenges for Armenian statehood. It is necessary to strengthen the Armenian statehood for the confrontation of foreign political challenges which should be based on the Armenian civilization and identity.
В статье обсуждаются некоторые проблемы укрепления армянской государственности, связанные с внешнеполитическими вызовами. Для армянской государственности первичными вызовами являются турецко-азербайджанское сотрудничество и антиармянские программы. В данном контексте достойны внимания пантюркистские идеи и видение образования тюркского мира. Региональные развития событий, которые происходят в рамках образования нового мирового порядка и глобализации, также являются проблемой для армянской государственности. Для возможности сопротивления внешнеполитическим проблемам необходимо укреплять и усиливать армянскую государственность, в основу которой нужно ставить армянскую цивилизацию и идентификацию.

Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 65-71

General note:

«Գիտական Արցախ» պարբերականի 1-ին համարում տեղ են գտել հայկական արդի հիմնախնդիրներից մեկի` պետականության վերաբերյալ Հայաստանը, Արցախը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Լեհաստանը և Բելառուսը ներկայացնող հեղինակների գիտական աշխատանքները: Գիտական պարբերականում զետեղված են նաև Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման ու Երևանի պետական համալսարանի կողմից 2018թ. սեպտեմբերի 13-16-ը Ստեփանակերտում համատեղ կազմակերպված «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի լավագույն գիտական հոդվածները: