Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2020

Number:

3

Official URL:


Additional Information:

Махмурян Гаянэ, Makhmourian Gayane

Title:

Հովհաննես Թումանյանի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությանը Բաթումում (1918 թ. հուլիսի 3-5)

Other title:

Участие Ованеса Туманяна в дипломатической миссии Республики Армения в Батуме (3–5 июля 1918 г.) ; Participation of Hovhannes Tumanyan in theDIplomatic Mission of the Republic of Armenia at Batum (1918, July 3–5)

Creator:

Մախմուրյան, Գայանե

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Պատմություն ; Քաղաքագիտություն

Uncontrolled Keywords:

Հովհ. Թումանյան ; Ս. Հարությունյան ; 1918-1920 թթ ; Հայաստանի Հանրապետություն ; Հայոց ազգային խորհուրդ ; Բաթումի պայմանագիր ; Լոռի

Coverage:

17-30

Abstract:

Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև 1918 թ. հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագիրը առաջացրեց Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Բուլղարիայի դժգոհությունը։ Նույն հունիսին թուրքական զորքերը բախվեցին վրաց-գերմանական զինուժի հետ։ Պնդելով 1918 թ. մարտի 3-ին կայացած Բրեստ-Լիտովսկի պայմանագրի դրույթները՝ Քառյակ դաշինքը բանակցություններ է սկսել Կ.Պոլսում, որտեղ հրավիրվել են Անդրկովկասի բոլոր հանրապետությունների պատվիրակությունները։ Հաշվի առնելով իր քայքայված վիճակը՝ Հայաստանը չէր մերժում Բաթումի պայմանագիրը, բայց չէր էլ վավերացնում այն։ 1918 թ. հունիսի 29-ին Հայոց ազգային խորհուրդը հանձնարարեց Սամսոն Հարությունյանին, Հովհաննես Թումանյանին, գեներալ Իվան Բաղրամովին ու Երվանդ Միրզոյանցին բանակցել օսմանյան 3-րդ բանակի հրամանատար Էսադ փաշայի հետ։ Հովհաննես Թումանյանը հունիսի 21-22-ին հանդիպել է նույն բանակի նախորդ հրամանատար Վեհիբ փաշայի հետ, այնուհետև հունիսի 30-ին կամ հուլիսի 1-ին այլ պատվիրակների հետ մեկնել է Բաթում։ Զրույցը կայացել է 1918 թ. հուլիսի 3-ին, քննարկվել են սահմանների, գաղթականների, երկաթուղու, թուրքական զորքի՝ Լոռուց և Փամբակից դուրսբերման հարցերը։ Մեծ բանաստեղծը պահանջում էր վերջ տալ բանակի բռնություններին, իսկ ՀՀ-ին հրավիրել էին զինաթափելու Բաքուն պաշտպանող հայկական գնդերը։ Հայկական կողմը կարողացել է տեղափոխել վավերացման խնդիրը Կ. Պոլիս, իսկ Էսադը չի բերել իր զորքերը Երևան։ Նրա ստորաբաժանումներն արշավեցին Բաքու։ Իսկ պատվիրակությունը հուլիսի 4-ին կամ 5-ին մեկնեց Թիֆլիս և ամսին 6-ին զեկուցում ներկայացրեց Հայոց ազգային խորհուրդ։ Батумский договор от 4 июня 1918 г. между Турцией и Республикой Армения вызвал недовольство Германии, Австро-Венгрии и Болгарии. В том же июне вспыхнули военные столкновения между Турцией и германо-грузинским блоком. Настаивая на Брестском мире от 3 марта 1918 г., Четверной союз начал переговоры в Константинополе, куда пригласил делегации всех республик Закавказья. Ввиду своей слабости Армения не оспаривала Батумский мир, но и не ратифицировала его. 29 июня 1918 г. Армянский национальный совет делегировал Самсона Арутюняна, Ованеса Туманяна, генерала Ивана Баграмова и Ерванда Мирзоянца на переговоры с командиром 3-ей османской армии ‒ Эссадом-пашой. Ованес Туманян, после встречи 21-22 июня с прежним командиром той же армии Ве-хибом-пашой, 30 июня или 1 июля выехал в качестве члена делегации в Батум, где 3 июля 1918 г. состоялась двусторонняя встреча. Обсуждались вопросы границ, беженцев, железной дороги, вывода турецких войск из Лори и Памбака, Ованес Туманян говорил о необходимости прекратить насилие с их стороны. Прозвучало также требование, чтобы РА призвала к разоружению силы самообороны Баку. Армянской стороне удалось перенести вопрос ратификации Батумского договора в Константинополь, а Эссад воздержался от вторжения в Ереван. Подчиненные ему войска двинулись на Баку. Делегация же выехала 4-го либо 5 июля в Тифлис и 6-го числа представила отчет Национальному совету. The Treaty of Batum, signed on June 4, 1918, between Turkey and the Re-public of Armenia incited discontent among leaders of Germany, Austro-Hungary and Bulgaria. On the same month of June it turned into the military conflict be-tween Turkey and Georgian-German bloc. The Quadruple Alliance insisted on the Treaty of Brest-Litovsk, concluded on March 3, 1918; so it initiated negotiations at Constantinople and invited there delegations of all Transcaucasian republics. Armenia was too weak to contest the Treaty of Batum; however, it did not ratify it either. The Armenian National Council had appointed on June 29, 1918, Samson Harutyunian, Hovhannes Tumanyan, General Ivan Baghramov and Ervand Mirzoyants as a delegation that would negotiate with the Commander of the 3rd Ottoman Army Essad Pasha. After an interview on June 21-22 with the previous Commander of the same Army Vehib Pasha, Hovhannes Tumanyan departed on June 30 or July 1 for Batum as a member of delegation. The bilateral debate took place on July 3, 1918. They discussed the issues of frontiers, refugees, railways, of the withdrawal of Turkish troops out of Lori and Pambak, Hovhannes Tumanyan stressed the necessity to cease the outrages, committed by soldiers; and the Republic of Armenia was urged to plea the forces of the self-defense at Baku to disarm. The Armenian side had successfully transferred the matter of ratification to Constantinople; and Essad Pasha abstained from invasion to Yerevan. However, his subordinates carried out an offensive into Baku. The delegation itself had departed for Tiflis on July 4 or 5; they reported back to the National Council on July 6, 1918.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան