Publication Details:
«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան
Journal or Publication Title:
Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
Date of publication:
Volume:
Official URL:
Title:
К вопросу о фонологической системе армянских гласных
Other title:
Creator:
Contributor(s):
Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)
Subject:
Philology; Linguistics ; Language and Literature
Uncontrolled Keywords:
Գուլակյան Բ. Ս. ; Gulakian B. S.
Coverage:
Abstract:
Հոդվածը նվիրված է ժամանակակից արևելահայ լեզվի ձայնավորների համակարգում ը ձայնավորի բնութագրմանը։ Հնչույթաբանական տեսության, մասնավորապես նրա նորագույն տվյալների (մենք ի նկատի ունենք Ս. Շատումյանի երկաստիճան տեսությունը ) կիրառումր թույլ Է տալիս մեզ առաջարկել հայերենի ձայնավորների նկարագրության մեջ մտցնելու անհրաժեշտ ճշգրտումներ։ Մեր խնդիրն Է՝ հնչյունների բնորոշման հնչույթաբանական դասակարգման հիմքում դնել ոչ թե հնչյունաբանական, այլ հնչույթաբանական չափանիշներ, հիշելով, որ «Հնչյունաբանի հնչյունները չեն համընկնում... հնչույթաբանի միավորների հետ» (Ն. Տրուբեցկոյ, «Հնչույթաբանության հիմունքներ», Մոսկվա, 1960, Էջ 18)։ Ը ձայնավորը, լինելով ժամանակակից գրական հայերենի «ամենաթույլ» ձա յնավորը, լեզվի ձայնավորների համակարգում իր բացառիկ տեղն Է գրավում։ Ելնելով այն դրույթից, որ «ամեն մի հնչույթ ունի որոշակի հնչույթաբանական բովանդակություն միայն այն դեպքում, եթե հնչույթաբանական հակադրությունների համակարգը հանդես Է բերում որոշակի կարգ կամ կառուցվածք» (Տրուբեցկոյ, նույն աշխատությունը, Էջ 74 — 75), մենք որոշում ենք ը ձայնավորի հնչույթաբանական դերը բառասկզբում, բառի մեջ և բառավերջում։ Ը ձայնավորով առաջին բաղաձայնից հետո բառերի քննությունը հանգեցնում Է մեզ այն եզրակացության, որ այստեղ «ը»-ն անպայման, անվերացնելի կոմպոնենտ Է, բաղաձայնի իրականացման բաղադրիչ տարր։Ը ձայնավորի դերը բառամիջում, ոչ բառասկզբի բաղաձայնից անմիջապես հետո, նույնն Է։ Մեր եզրակացությունն Է՝ ը-ն միջբաղաձայնային դիրքում հնչույթ չէ, այլ անվերացնելի տարր, «լարման թուլացման» միջոց։Հայերենում ը-ն բառասկզբում հանդես է գալիս միայն երկու բաղաձայնների առջև, այսինքն բառասկզբում ը-ն անվերացնելի տարր է երկու և ավելի բաղաձայնների առջև։ Բառավերջում ը-ն կատարում է որոշիչ հոդի դերը։ Բաղաձայնով վերջացող բառը ստանում է ը որոշիչը, որը, եթե այդ բառին հետևում է ձայնավորով սկսվող բառ, սովորաբար փոխարինվում է ն-ով։ Այսպիսով տեսնում ենք, որ ինչպես հնչյունային հոսանքի աոանձին հատվածներում՝ բառերում, այնպես էլ ավելի ընդարձակ կոնտեքստում բառակապակցություններում գործում է մեկ սկզբունք ը ձայնավորը երևան է գալիս միայն երկու բաղաձայնների առկայության դեպքում, այդ բաղաձայնների արտասանությունը ավելի հեշտ դարձնելու անհրաժեշտության պատճառով։Մենք հանգում ենք հետևյալ եզրակացության՝ ժամանակակից գրական արևելահայ լեզվում ը-ն ինքնուրույն հնչույթ չէ։ Հայերենը բաղաձայնների կապակցություններով արտակարգ հարուստ լեզու Է։ Այդ հանգամանքը, սակայն, բացասաբար չի ազդում մեր լեզվի բարեհնչունության վրա։
Publisher:
Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա
Date created:
Type:
Format:
Digitization:
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան