Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal

Հրապարակման ամսաթիվ:

1964

Հատոր:

1

Պաշտոնական URL:


Վերնագիր:

Основание города Григориополя

Այլ վերնագիր:

Գրիգորիոպոլ քաղաքի հիմնադրումը։ The Foundation of the Town of Grigoriopol.

Ստեղծողը:

Ж. А. Ананян

Աջակից(ներ):

Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)

Խորագիր:

History ; D History ; AD Armenian Diaspora

Չվերահսկվող բանալի բառեր:

Անանյան Ժ. Հ. ; Ananian Zh. H.

Ծածկույթ:

149-162

Ամփոփում:

XVIII դ. երկրորդ կեսին ռուսական կառավարությունը ծրագրել էր Ռուսաստանի հարավում Նոր-Նախիջևանից բացի հիմնել հայկական ևս մեկ քաղաք։ Հայկական նոր քաղաքի ստեղծման գաղափարը Ռուսաստանում հայ ականավոր գործիչների, մասնավորապես Հովսեփ Արղությանի կողմից օժանդակություն գտավ։ Շահագրգռված կողմերից յուրաքանչյուրը այդ հարցում իր ուրույն նպատակներն էր հետապնդում։ 1787 թ. սկսված ռուս-թուրքական պատերազմը նախադրյալներ ստեղծեց իրագործելու ռուսական կառավարության վերոհիշյալ պլանները՝ թուրքական մարզերից հայերին ռուսական տերիտորիա գաղթեցնելու նախագիծը։ Հայերը, ինքնըստինքյան հասկանալի է, ուզում էին ազատագրվել թուրքական լծից և անցնել Ռուսաստանի սահմանները։ Նրանցից շատերը նման խնդրանքով դիմել էին Հովսեփ Արղությանին և ռուսական հրամանատարությանը։ Բայց և այնպես գաղթի կազմակերպիչները ստիպված եղան շատ ջանք գործադրել, որպեսզի նրանց հակեն դեպի Դնեստրի ձախ ափը գաղթելու կողմը, որտեղ նրանց սպասում էին, ինչպես աշխատում էին համոզել, արտակարգ առանձնաշնորհումներ։ Հայ ընտանիքների գաղթեցումը Ռուսաստան բարդ պրոցես էր, ուստի այն իրագործվում էր մաս առ մաս։ 1791 թ. վերջերին հայերի հիմնական մասը (4000 մարդ) տեղափոխվել էր Դուբոսար՝ հայերի ժամանակավոր հանգրվանը, որտեղ նրանք օրը-օրին սպասում էին կառավարության կարգադրությանը՝ հայաբնակ քաղաք հիմնելու մասին։ Այդ կարգադրությունն արվեց միայն հաջորդ՝ 1792 թ. փետրվարի 23-ին, երբ հրապարակվեց Եկատերինա II-ի հրամանագիրը՝ Եկատերինոսլավի նահանգապետ Վ. Վ. Կախովսկու անունով։ 1792 թ. ապրիլին արդեն կազմվել էր Գրիգորիոպոլ քաղաքի պլանը, որը հաստատվեց Եկատերինա II-ի կողմից նույն թվականի հունիսի 10-ին, իսկ հուլիսի 25-ին, կիրակի օրը, ժողովրդի հոծ բազմության և նահանգական բարձրաստիճան պաշտոնյանների, ինչպես նաև սահմանի մյուս կողմից հրավիրված հայերի ներկայությամբ, դրվեց Գրիգորիոպոլ քաղաքի հիմքը։

Հրատարակիչ:

Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա

Ստեղծման ամսաթիվը:

1964-03-24

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան