Publication Details:
«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան
Journal or Publication Title:
Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
Date of publication:
Volume:
Official URL:
Title:
С. Г. Шаумян в эмиграции (1902-1907 гг.)
Other title:
Ստեփան Շահումյանը էմիգրացիայում։ Stepan Shahoumian in Emigration.
Creator:
Contributor(s):
Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)
Subject:
Uncontrolled Keywords:
Ղարիբջանյան Ս. Գ. ; Gharibdjanian G. B.
Coverage:
Abstract:
Հրապարակված և արխիվային նոր նյութերի հիման վրա հոդվածում ցույց է տրվում Կոմունիստական պարտիայի և Սովետական պետության ականավոր գործիչ Ստ. ՇաՀումյանի բեղմնավոր ռևոլյուցիոն գործունեությունը արտասահմանում՝ Գերմանիայում և Շվեյցարիայում 1902—1907 թթ.։ 1902 թ. աշնանը, ռևոլյուցիոն գործունեության համար Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտից հեռացվելուց հետո, Շահումյանը մեկնում է Գերմանիա և ընդունվում Բեռլինի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի իրավունքի բաժինը։ Ուսումնական զբաղմունքներին զուգահեռ նա լսում է Ա. Բեբելի, Ֆ. Մերինդի և գերմանական բանվորական շարժման այլ առաջնորդների դասախոսությունները, անձնական ծանոթություն է հաստատում նրանց հետ։ Շահումյանը ՌՍԴԲՊ Բեռլինի խմբի ամենաակտիվ անդամներից էր։ 1903 թ. գարնանը Շվեյցարիայում Ստ. Շահումյանն անձամբ ծանոթանում է Վ. Ւ. Լենինի հետ և դառնում նրա ամենամերձավոր օգնականներից մեկը։ Այդ ժամանակից սկսած մինչև Շահումյանի հերոսական մահը (1918 թ.), Վ. Ի. Լենինի և նրա միջև անձնական ու նամակագրական կապերը գնալով ավելի սերտ ու ջերմ են դառնում։ Վ. Ի. Լենինը լիովին վստահում էր Շահումյանին և բարձր էր գնահատում նրա կազմակերպչական ու տեսական կարողությունները։1903—1904 թթ. Ստ. Շահումյանր արտասահմանում Վ. Ի. Լենինի հանձնարարականով ու անմիջական ղեկավարությամբ մեծ դեր է կատարում հայերեն և վրացերեն լեզուներով մարքսիստական գրականության հրատարակության և տարածման գործում։ 1904 թ. նոյեմբերի 28-ին Շահումյանը Բեռլինից նամակ է գրում Վ. Ւ. Լենինին, խնդրելով չմերժել հոդված գրել հայերեն լեզվով մարքսիստական մի ժողովածուի համար։ 1906—1907 թթ. Ստ. Շահումյանը ակտիվորեն մասնակցում է ՌՍԴԲՊ IV և V համագումարների աշխատանքին, հետևողականորեն պայքարելով լենինյան գծի հաղթանակի համար։Լինելով Եվրոպայի շատ քաղաքներում (Բեռլին, Լայպցիգ, Ցյուրիխ և այլն) Շահումյանը ամենուրեք պրոպագանդում է մարքսիստական լենինյան գաղափարները, համախմբում պարտիական ուժերը, մասնավորապես կովկասցի ընկերներին, ակտիվ մասնակցում պարտիայի արտասահմանյան կազմակերպությունների հիմնադրմանն ու գործունեությանը։ Ստ. Շահումյանը անողոք պայքար է մղում արտասահմանում և Անդրկովկասում գործող բուրժուա-նացիոնալիստական պարտիաների դեմ, համախմբում է մասսաներին պրոլետարական ինտերնացիոնալիզմի դրոշի տակ։ Արտասահմանում գտնված տարիներին Շահումյանը միշտ կապված էր Ռուսաստանի հետ և հաճախակի լինելով Անդրկովկասում, խոշոր դեր էր կատարում այստեղ աճող ռևոլյուցիոն շարժումների և պարտիական աշխատանքի ղեկավարման գործում։
Publisher:
Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա
Date created:
Type:
Format:
Digitization:
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան