Object structure

Journal or Publication Title:

Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal

Date of publication:

1963

Volume:

2

Official URL:


Title:

К вопросу об истории эстетической мысли народов Закавказья

Other title:

Անդրկովկասյան ժողովուրդների գեղագիտական մտքի պատմության հարցի շուրջը։ On the History of Aesthetic Thinking of the Peoples of Transcaucasia.

Creator:

Г. 3. Апресян

Subject:

B Philosophy; Psychology; Religion ; Aesthetics

Uncontrolled Keywords:

Ապրեսյան Գ. Զ. ; Apressian G. Z.

Coverage:

171-186

Abstract:

Անդրկովկասյան ժողովուրդների գեղագիտական մտքի համադրական պատմությունը ստեղծելու համար անհրաժեշտ է խիստ քննադատության ենթարկել և մերժել «եվրոպացենտրիստական» և պանիսլամական «տեսություններն» ու կոնցեպցիաները։ Ըստ այդ «տեսությունների», ինչպես հայտնի է, արևելյան ժոդովուրդները իբրև թե չեն ստեղծել ո՛չ ինքնուրույն մշակույթ, ո՛չ փիլիսոփայություն և ո՛չ Էլ գեղագիտություն։ Այդ դրույթները ոչ մի պատմական և, հետևաբար, տեսական հիմք չունեն։ Ճշմարտությունն այն է, որ արևելյան ժողովուրդները և այդ թվում հայ, վրացի և ադրբեջանական ժողովուրդները, դեռևս միջնադարյան շրջանում ստեղծել են իրենց գրականությունը, բազմազան արվեստը և գեղագիտությունը։ Այդ փաստերը ապացուցվում են զանազան և հարուստ աղբյուրներով՝ նախ և առաջ էպոսով, գրականությամբ ու արվեստով, պատմությունով, փիլիսոփայական, քերականական և այլ տեսական գրականությամբ։ Անդրկովկասյան ժողովուրդների գեղագիտական մտքի պատմությունը լուսաբանելու համար մեծ նշանակություն ունեն սովետական հեղինակների բազմաթիվ աշխատությունները, նվիրված մեր անցյալի փիլիսոփայության, արվեստին և գրականությանը։ Ամենայն ուշադրությամբ պետք է օգտագործվեն Անդրկովկասի հռչակավոր մարքսիստների, նամանավանդ՝ Ստ. Շահումյանի, Ֆ. Մախարաձեի և Ս. Սպանդարյանի երկերը, որոնցում շատ տեղ Է հատկացված գեղագիտական հարցերին և նրանց տեսական լուսաբանմանը։ Անհրաժեշտ է ստեղծել անդրկովկասյան ժողովուրդների գեղագիտական մտքի համադրական պատմություն։ Իհարկե, պետք է գրվեն և արդեն գրվում են հայ, վրացի և ադրբեջանական ժողովուրդների գեղագիտական պատմությունները։ Այդ առանձին պատմություններն ունեն այն առավելությունը,որ թույլ են տալիս պրոբլեմները լուսաբանել լրիվ և ամենայն հետևողականությամբ։ Բայց համադրական պատմությունն ունի իր առավելությունը,քանի որ ապահովում է այն ընդհանուր օրինաչափությունների բացատրումը, որոնք կան ժողովուրդների գեղարվեստական զարգացման և նրանց դարավոր փոխազդեցության մեջ։

Publisher:

Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա

Date created:

1963-06-20

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան