Publication Details:
«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան
Journal or Publication Title:
Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
Date of publication:
Volume:
Official URL:
Title:
Фальсификация истории гибели А. С. Грибоедова в современной иранской историографии
Other title:
Creator:
Contributor(s):
Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)
Subject:
Uncontrolled Keywords:
Coverage:
Abstract:
Վերջին տարիներս իրանական բուրժուական պատմագրության մեջ զգալի ուշադրություն է նվիրվում Ա. Ս. Գրիբոյեդովի սպանության պատմությանը։ Պրոֆ. Մահմուդը Ա. Ս. Գրիբոյեդովի սպանության պատմությունը կապում է Արևելքում անգլո-ռուսական հակասությունների և Թուրքմենչայի դաշնագրից հետո Իրանում Անգլիայի վարած էքսպանսիոնիստական քաղաքականության հետ։ Մյուս տեսակետը, որն արտահայտված է Ալի-Աքբար Բինի աշխատություններում, ժխտում է թեհրանյան ոճրագործության քաղաքական բնույթը։ Ւրանական պատմաբանների առավել տարածված տենդենցը, որ հիմնված է պատմական փաստերը կեղծելու և աղավաղելու վրա, րնդհակառակը, ջանում է Գրիրոյեդովի սպանության մեջ մեղադրել իրեն՝ Գրիբոյեդովին։ Այս տեսակետն արտահայտողների մեջ աննախանձելի դեր է կատարում պրոֆ. Աբբաս էգբալը։ Ֆալսիֆիկատորները օգտագործում են այն «պաշտոնական վերսիան», որ հորինել էր արտաքին գործոց ցարական մինիստր կոմս Նեսելրոդեն և որը դեզինֆորմացիայի նպատակով վերագրվում էր շահին։ Այդ վերսիայի օգնությամբ, որով մեղադրվում էր Ա. Ս. Գրիբոյեդովը, ցարիզմը, ելնելով Արևելքում իր վարած քաղաքականության շահերից, վերցնում էր պատասխանատվությունը թեհրանյան ոճրագործության իսկական կազմակերպիչների՝ Ֆաթհ-Ալի-շահի, Թեհրանի նահանգապետ արքայազն Զել-էս-Սուլթանի, Թեհրանի հոգևորականության ղեկավար Միրզա-Մեսիհի, շահի նախկին աոաքին մինիստր Ալլահյար - խանի և անգլիական դիվանագետների վրայից։Ա. Ս. Գրիբոյեդովի սպանության պատմության կեղծարարությունը մերկացնելու և ժամանակակից իրանական բուրժուական պատմագրության դիտավորությունները բացահայտելու գործում զգալի նշանակություն ունեն հայկական աղբյուրները Մանուչեհը-խան Ենիկոպոլովի և Սուլեյման-խան Մելիքովի հաղորդումները, ինչպես նաև Գրիբոյեդովի դիվանախմբի առաջին քարտուղար Ի. Ս. Մալցովի զեկույցները։
Publisher:
Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա
Date created:
Type:
Format:
Digitization:
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան