Publication Details:
«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան
Journal or Publication Title:
Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
Date of publication:
Volume:
Official URL:
Title:
Научные достижения армянской диалектологии
Other title:
Հայ բարբառագիտության գիտական նվաճումները։ Advances in Armenian Dialectology.
Creator:
Contributor(s):
Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)
Subject:
Philology; Linguistics ; Language and Literature
Uncontrolled Keywords:
Ղարիբյան Ա. Ս. ; Gharibian A.S.
Coverage:
Abstract:
Հայ բարբառագիտությունը վերջին 40 տարվա րնթացքում, բացի մենագրությունների հրապարակումից և բարբաոային նոր ճյուղերի հայտնաբերումից, բարբառագիտական հետազոտությունների գծով տվել է հետևյալ գիտական արդյունքները. 1. Պարզվել է, որ բարբառների մի ամբողջ խումբ բայական ներկան ու անցյալի անկատարը կազմում Է գրական լեզվում գոյություն ունեցող երկրորդ անկատար դերբայով՝ ալիս, ելիս վերջավորությամբ։ Այդ դերբայով՝ գրական լեզվում ներկայի և անցյալի անկատարի ձևերը կազմում են միայն լալ, տալ, գալ բայերը։ 2. Անցյալի ձևերը ներկայի ձևերով և մեկ բառ-մասնիկով կազմելու հատկությունն ունեին սահմանափակ թվով բարբառներ («էլ» կոչված ճլուղի՝. Խոյի և Մարաղայի բարբառները )։ Հետազոտությունները պարզել են, որ անցլալի ձևերի այսպիսի կազմություն ունեն շատ բարբառներ, այն էլ՝ լէլ, լալ, լէ, նիս մասնիկներով։ 3. Հայտնի էր, որ հազվագյուտ բարբառներ չունեն հայերենի անցյալ կատարյալը, որի փոխարեն գործ են ածում վաղակատարի ձևերը : Այժմ պարզվել է, որ այդպիսի բարբառների թիվը շատ-շատ է։ Պարզվել է, որ մի շարք բարբառներ բացառական հոլովը կազմում են վերլուծական ձևով։ 5. Հայտնաբերվել են բարբառներ որոնք շեշտյալ վանկում պարզ ձայնավորի փոխարեն ունեն կամ երկար ձայնավոր, կամ երկբարբառ: 6. Երևան Է եկել մի բարբառ (Արամոյի), որն իր խոնարհումը կազմում է գրաբարակերպ և գործածում Է գրաբարի «ի» նախդիրը մի շարք թեք հոլովների հետ։ 7. Պարզվել Է, որ բարբառների մի խումբ օժանդակ բայի անցլալի ձևերը չունի, ուստի համապատասխան անցլալի ձևեր կազմում Է գրաբարի անցլալի անկատարի երրորդ դեմքից կազմված դերբալով և օժանդակ բայի ներկալի ձևերով։ 8. Հայտնաբերվել Է մի բարբառ ևս (Քաբուսիեի), որը որոշյալ հոդ չի գործածում, բայց որոշյալ իմաստ արտահայտելու համար բառի ներսում կատարում Է ձայնավորի փոփոխություններ։ Այդ նույն բարբառը բառն առանձին գործածում է մի կերպ, իսկ փոքր և մեծ կոնտեքստներում՝ մի այլ կերպ, փոփոխելով բառի վերջին ձայնավորը, որով դրսևորվում Է բառի կոնտեքստում գործածվելու հանգամանքը։
Publisher:
Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա
Date created:
Type:
Format:
Digitization:
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան