Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
Բառակապակցության տեսության մի քանի հարցեր։ Some Problems on the Theory of the Combination of Words.
Բառակապակցությունը ամենաքիչը երկու ինքնուրույն նշանակություն ունեցող բառերի քերականական միասնությունն է, որը արտահայտում Է մի տարորոշված հասկացություն։ Այն հանդիսանում է նախադասությունից անկախ մի անվանական միավոր։Բառակապակցությամբ արտահայտված հարաբերությունների անվանումը իր անջատ անդամների շնորհիվ ավելի մոտ է նախադասությանը, քան բառի անվանումը։ Բառակապակցությունը այս կամ այն չափով «մշակված» «շինանյութ» Է նախադասության համար։ Բառակապակցության կազմում բոլոր տեղաշարժները առաջ են գալիս հաղորդման այն պահանջներով, որոնց կրողը հենց նախադասությունն Է։ Երկու ինքնուրույն բառերի միջև արտահայտված հարաբերությունների կիրառությունը նախադասության տարբեր կաոուցվածքներում կարող Է տարբեր լինել. այն հարաբերությունները , որ արտահայտում են բառակապակցությունները նախադասության մեջ, միշտ ավելի լայն են բարդ և բազմազան, քան այն հարաբերությունները որոնք արտահայտվում են զուտ բառակապակցությամբ։Ժամանակակից ռուսերենի բառակապակցությունների մեջ շատ տարածված են զուգահեռ ձևերը, որոնք արտահայտում են միևնույն իմաստային հարաբերությունները։ Զուգահեռ բառակապակցությունների գործածությունը պայմանավորված Է նշանակությունների այն լրացուցիչ նրբերանգներով, որոնք իրարից տարբերում են զուգահեռ ձևերը։ Մի բառակապակցությունը մյուսից տարբերող նրբերանգների ուսումնասիրությունրը գիտական կարևորություն Է ներկայացնում լեզվի ոճական ու շարահյուսական իրադրությունների պարզաբանման համար։
Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա
oai:arar.sci.am:170273
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Apr 20, 2021
Jun 22, 2020
0
https://arar.sci.am/publication/187549
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
Некоторые вопросы теории словосочетания | Apr 20, 2021 |
Ա. Ռ. Գագինյան
Լ. Գ. Խաչերյան
Սիրաք Գյուլբուդաղյան Սերգեյ Գալստյան