Օբյեկտ

Վերնագիր: Иван Гануш как исследователь языка западноукраинских армян

Ստեղծողը:

Я. Р. Дашкевич

Տեսակ:

article

Այլ վերնագիր:

Իվան Հանուշը որպես Արևմտյան Ուկրաինայի հայերի լեզվի ուսումնասիրող։ Ivan Hanoush as a Researcher of the Language of Armenians of Western Ukraine.

Ծածկույթ:

142-149

Ամփոփում:

Շուրջ ինը դար Արևմտյան Ուկրաինայի իր ազգային դեմքը պահպանող հայկական գաղութը գրավել է XIX - XX դդ. շատ ուսումնասիրողների ուշադրությունը։ Հայկական այդ գաղութի շատ հարցեր կապված հայերի Արևմտյան Ուկրաինա տեղափոխվելու, նրանց պատմության, կուլտուրայի և տնտեսության հետ, դեռևս կարոտ են ճշտման և արխիվային հարուստ նյութերի հիման վրա նոր լուսաբանության։ Արևմտյան Ուկրաինայի հայերի լեզվի ուսումնասիրման գործում առանձնապես մեծ աշխատանք է կատարել հայտնի լեզվաբան Իվան Հանուշը։ Իվան (Յան) Հանուշը ծնվել է 1853 թ. հուլիսի 13-ին, Ստանիսլավ քաղաքի մոտ գտնվող Կոլոդեևկա գյուղում։ Հայրենի գյուղի դպրոցը և Ստանիսլավի գիմնազիան ավարտելուց հետո, 1877 —1881 թթ, Հանուշը Կրակովի համալսարանում ուսանում է դասական և սլավոնական բանասիրություն։ 1880 թ. սկսվում է երիտասարդ լեզվաբանի գիտական գործունեությունը, կարճ ժամանակում նախ՝ լեհերեն, ապա՝ գերմաներեն նա հրատարակում է լեզվաբանության տարբեր բնագավառներին վերաբերող բազմաթիվ հոդվածներ։ Լեզվաբանության մեջ ավելի կատարելագործվելու նպատակով Հանուշը 1881 թ. Լայպցիգում, 1883 թ. Բեռլինում, 1884 թ. Վիեննայում սովորում և դասախոսություններ է լսում այնպիսի խոշոր մասնագետների մոտ, ինչպիսիք էին Գ. Կուրցիուսը (դասական ֆիլոլոգիա ), Ա. Լեսկինը (սլավոնագետ), Է. Վինդիշը (սանսկրիտագետ, Կ. Բրուգմանը (երիտասարդ քերականների դպրոցի հիմնադիր, Ֆ. Մյուլլերը (պատմահամեմատական լեզվաբանություն ) և ուրիշներ։ 1883 թ, Հանուշր փայլուն կերպով պաշտպանում է դոկտորական դիսերտացիա «Ուկրաիներեն լեզվի գոյական անունների շեշտի մասին» թեմայով և 1884 թ. աշխատում Վիեննայի համալսարանում, դասավանդելով սանսկրիտերեն, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն, կելտական լեզուների ներածություն, լիտվական լեզվի քերականություն։ Նա տիրապետում Էր շուրջ տասնհինգ լեզվի, բայց հենց այստեղ սկսում է սովորել նաև հայերեն։ Հայերենի ուսման գործին նպաստում են Վիեննայի Մխիթարյան միաբանությունը՝ իր հարուստ գրադարանով և անձնական ծանոթությունները անվանի հայագետների՝ հատկապես Ա. Այտընյանի և Ֆ. Մյուլլերի հետ։ Կարճ ժամանակում տիրապետելով գրաբար և աշխարհաբար հայերենին, Հանուշր ձեռնարկում է Արևմտյան Ուկրաինայի հայերի լեզվի ուսումնասիրությանը։ Այդ նպատակով նա 1885 թ. օգոստոսին Վիեննայից ուղևորվում է Արևմտյան Ուկրաինայի Կուտի փոքրիկ քաղաքը, որն այն ժամանակ ուներ մի քանի հարյուր հայ բնակիչ, ուր մնում է մի քանի շաբաթ, հանդիպումներ ունենում տեղացի հայերի հետ, կազմում նրանց խոսվածքի, անձնանունների բառարանը (շուրջ 1500 բառ), կատարում բարբառագիտական, բանահյուսական գրառումներ։ Կուտիի խոսվածքի վերաբերյալ հավաքած փաստական այս նյութերը հիմք են դառնում Հ անուշի հայագիտական առաջին ՝ «Լեհահայերի լեզվի մասին, մաս I» աշխատության համար, որը լույս է տեսնում 1886 թվականին։ Նույն թվականի սեպտեմբերի 7 -ից մինչև հոկտեմբերի 2-ը տեղի է ունենում Արևելագետների Վիեննայի կոնգրեսը, որին մասնակցում էին նշանավոր հայագետներ Ա. Այտընյանը, Ք. Պաականյանը, Հ. Հյուբշմանը, Ֆ. Մյուլլերը։ Կոնգրեսում Հանուշր արիական լեզուների սեկցիայում զեկուցում է Կուտիում կատարած բարբառագիտական իր ուսումնասիրությունների արդյունքների մասին և հիմք ընդունելով այդ խոսվածքի հնչյունական և ձևաբանական հատկանիշները՝ որոշում նրա տեղը արևմտահայ բարբառների մեջ։ Հայագիտական այս աշխատանքին հաջորդում են Հանուշի տարբեր բնույթի հոդվածներն ու գրախոսականները՝ նվիրված հայոց լեզվի և գրականության տարբեր հարցերին («Լեհահայերի ազգանունների մասին»), չեխական հանրագիտարանի համար գրված «Հայոց լեզու և գրականություն» հոդվածը, որն առանց էական փոփոխության վերահրատարակվել է մի քանի անգամ և այլն ) ։ Հանուշի հայագիտական վերջին աշխատանքն է եղել «Լեհահայերի լեզվի մասին» աշխատության երկրորդ մասր, որը լույս է տեսել հեղինակի մահից հետո և ընդգրկում է Կուտիի խոսվածքի հնչյունաբանության մանրամասն նկարագիրը։ Հանուշը մահացել է 1887 թ, հուլիսի 26 -ի ն, 29 տարեկան հասակում՝ իր մեծ տաղանդի ծաղկման սկզբում ։ Նրա հայագիտական աշխատությունները աչքի են ընկնում գիտական մեծ բարեխղճությամբ և ճշմարտացիությամբ, ուստի և արժանի են բարձր գնահատականի։

Հրատարակիչ:

Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա

Ստեղծման ամսաթիվը:

1960-08-16

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:170248

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal

Հրապարակման ամսաթիվ:

1960

Հատոր:

vol. 2

Համար:

no-number

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Aug 28, 2020

Մեր գրադարանում է սկսած:

Jun 22, 2020

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

0

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/187522

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն