Լվովի և Պոդոլյան Կամենիցի շրջանների հայկական վաղեմի գաղութներից մեզ ժառանգություն մնացած գրավոր հիշատակարանների թվին է պատկանում XVII դարի հեղինակ Հովհաննես Կամենիցացու «Պատմութիւն պատերազմին խոթինու» երկը, որ պահպանված է Հայկական ՍՍՌ Պետական Մատենադարանի N 2644 ձեռագրում (էջ 229ա—254ա)։ Այս օրինակը հեղինակի ինքնագիրը չէ, այլ նրա առնվազն երրորդ ընդօրինակությունը, որը կատարված է անցյալ դարի կեսերին Կ. Պոլսում, Թադեոս Միհրդատյանի ձեռքով: Աշխատությունը գրված է գրաբար և տալիս է Խոտինի 1621 թ, լեհ-թուրքական պատերազմի պատմությունը՝ օրագրական մանրամասնություններով։ Հեղինակն իր նկարագրած դեպքերին ժամանակակից և մասամբ ականատես է. օգտագործել է նաև գրավոր աղբյուրներ, որոնց թվում Օքսենտ Կամենիցացու ժամանակագրությունը, որ ղփչսղական լեզուների խմբին պատկանող մի բարբառով է գրված, հայերեն տառերով, և մասն է կազմում «Կամենիցյան տարեգրության» (վերջինս հրատարակված է Ղ. Ալիշանի կողմից՝ «Կամենից» գրքում, Վենետիկ, 1896, էջ 15—112)։ Հովհաննես Կամենիցացու աշխատությունը պատմական կարևոր աղբյուր է հանդիսանում Խոտինի 1621 թ. պատերազմի պատմության հետ կապված հարցերի լուսաբանման համար, լրացնելով լեհական և այլ աղբյուրները։ Մենք այստեղ հրատարակում ենք Հովհաննես Կամենիցացու «Պատմութիւն պատերազմին Խոթինու» երկը ռուսերեն թարգմանությամբ (թարգմանիչ Կ. Մ. Յուզբաշյան) անհրաժեշտ ծանոթագրություններով։ Հայերեն բնագիրը, ուսումնասիրությամբ և ընդարձակ ծանոթագրություններով, լույս կտեսնի առանձին, Հայկական ՍՍՌ Պետական Մատենադարանի հրատարակությամբ։
Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա
oai:arar.sci.am:170078
Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Aug 20, 2020
Jun 22, 2020
1
https://arar.sci.am/publication/187338
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
„История Хотинской войны“ Иоаннеса Каменецкого | Aug 20, 2020 |
Seda Ohanian
Ազատ Բոզոյան Գեորգի Միրզաբեկյան