ԿԱՆԹԵՂ. Գիտական հոդվածների ժողովածու =КАНТЕХ. Научные труды =KANTEGH. Articles
Ալեքսանդր Հարությունյանի «Վեց տրամադրությունը»; Alexander Haroutounian`s "Six Moods"
Երևի թե հենց «Վեց տրամադրություն» դաշնամուրային շարքում է առավել հարմար հետևել կոմպոզիտորական մտքի նուրբ խաղին, քանի որ երաժշտական միստերիային մասնակցում է միայն դաշնամուրը՝ հազվագյուտ «պոլիֆոնիկ» գործիքներից մեկը, որը հնարավորություն է ընձեռում կարգավորելու արտաբերվող հնչյունների ուժն ու որակը: Մենակատարն ունակ է նվագելու տարածական-բազմաչափ երաժշտական կտավը՝ միաժամանակ ղեկավարելով յուրաքանչյուր գիծն ու ողջ հոսքը: Իր ստեղծագործության մեջ մարմնավորելով մանրանվագի արվեստը, Ալեքսանդր Հարությունյանը դրանով իսկ զարգացնում է գեղարվեստական մտածողության բուն հայկական ձևը, որը վառ արտահայտվել է կերպարվեստում, ճարտարապետության, գրականության և, իհարկե, երաժշտության մեջ: Հայ երաժշտական արվեստում կան դաշնամուրային մանրանվագի էտալոնային նմուշներ, որոնք պատկանում են մեծն Կոմիտասի գրչին: Ունենալով նման բարձր մեկնակետ՝ կոմպոզիտորի համար այնքան էլ հեշտ չէ իր առջև դնել նման գերխնդիր և լուծել…: The author has probably found it more advantageous to keep up with the compositional subtle manoeuvres of the mind via Haroutounyan's «SIX MOODS», as the only instrument participating in this musical mystery is the piano, one of the rare polyphonic instruments, giving the possibility to regulate the force and quality of musical sounds. The solo piano player alone has the ability to perform the multidimensional cosmic piece of music simultaneously directing each row and the whole. Haroutounyan enhances the proper Armenian creative thinking trend, remarkably reflected in Armenian paintings, architecture, literature and of course in music by incorporating miniature art in his creations. There are incredibly high grade models of piano miniatures in Armenian musical art created by great Komitas. Having these remarkable models as a starting point, Haroutounyan assigned an unrealizable task of creating others and accomplished it.
oai:arar.sci.am:167094
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Jun 14, 2021
Jun 17, 2020
42
https://arar.sci.am/publication/183870
Հրատարակութեան անունը | Թուական |
---|---|
"Шесть настроений" Александра Арутюняна | Jun 14, 2021 |
Հասմիկ Ստեփանյան
Արմեն Թութունջյան