Սեմիոտիկան և հարակից գիտությունները
Ինչպես հայտնի է, սեմիոտիկան որպես ինքնուրույն գիտություն առայժմ գտնվում է կազմավորման պրոցեսում։ Այս առումով առավել մեծ կարևորություն է ձեռք բերում հարակից գիտությունների հետ սեմիոտիկայի փոխհարաբերությունների բնույթի ճշգրտումը։ Հոդվածում քննարկվում են սեմիոտիկայի փոխհարաբերություններն այնպիսի գիտությունների հետ, ինչպիսիք են լեզվաբանությունը, սիմվոլիկ (մաթեմատիկական) տրամաբանությունը, կիբեռնետիկան և փիլիսոփայությունը։ Հոդվածում արծարծվոդ տեսակետի համաձայն, սեմիոտիկան ուսումնասիրում է նշաններն ու նշանային սիստեմներն ընդհանուր տեսքով՝ վերանալով նրանց սպեցիֆիկ առանձնահատկություններից։ Սեմիոտիկայի առարկան այն րնդհանուրն է, որ գոյություն ունի տարբեր տիպի նշանների և նշանային սիստեմների միջև։ Ուստի այդ գիտությունն իրավմամբ անվանում են նշանների վերացական ուսմունք։
oai:arar.sci.am:109477
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Jan 29, 2021
Mar 27, 2020
0
https://arar.sci.am/publication/120280
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
Семиотика и смежные науки | Jan 29, 2021 |
Л. А. Абрамян
Մարետա Նիկողոսյան
Ռոմանոս Սահակյան
Ռիմա Միրումյան