Լույս է տեսել 1943-1965թթ.: 1966թ-ից անվանափոխվել է Լրաբեր հասարակական գիտությունների։
Հայկական դրամատիկական ստուդիան Մոսկվայում
Պատ․ խմբ․՝ Խ․ Ն․ Մոմջյան (1943-1944) ; Հ․ Ա․ Օրբելի (1946-1947) ; Ա․ Ռ․ Հովհաննիսյան (1948-1949) ; Ծ․ Պ․ Աղայան (1950-1951) ; Խ․ Ն․ Մոմջյան (1951-1954) ; Գ․ Խ․ Ստեփանյան (1955-1957) ; Հ․ Գ․ Ասլանյան (1957-1961) ; Գ․ Ա․ Աբով (1961-1963, գլխ․ խմբ․՝ 1964) ; Հ․ Գ․ Ինճիկյան (1964-1965)
Հայ թատերական կուլտուրայի պատմության փայլուն էջերից մեկն է հանդիսանում հայկական դրամատիկական ստուդիայի գործունեությունը, ստուդիա, որը կազմակերպվել է Մոսկվայում Ազգությունների Ժողկոմատին կից Հայկական գործերի կոմիսարիատի հանձնարարությամբ, ռեժիսյոր Ս. Ի. Խաչատուրյանի գլխավորությամբ։ Ստուդիայի գլխավոր խնդիրն էր ազգային թատրոնի նոր, սովետական տրադիցիաների ստեղծումը: Դա հաջողվում էր հայ կլասիկների աշխատությունների բեմականացման և ժամանակակից պիեսներից բեմադրման միջոցով։ Այդպես է բեմականացվել Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», որը մեծ հաջողություն ունեցավ Երևանում և Մոսկվայում։ Զգալի աշխատանք է տարվել նաև Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա» կատակերգության, Շանթի «Հին աստվածները» դրամայի բեմադրման ուղղությամբ։ Բեմադրվել են նաև «Դեպի արևը» և «Հեքիաթ» պիեսները։ Կ.Ս. Ստանիսլավսկու և Ե. Բ. Վախտանգովի հետ սերտ համագործակցության շնորհիվ ստուդիան Ս. Ի. Խաչատուրյանի, (Ռ.Ն.Սիմոնովի, ռեժիսյոր Բ. Վ.Շչուկինի ղեկավարությամբ,մեծ դեր է կատարել սովետահայ թատրոնի երիտասարդ կադրերի դաստիարակման գործում։
oai:arar.sci.am:109270
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Sep 24, 2024
Mar 27, 2020
24
https://arar.sci.am/publication/120040
Edition name | Date |
---|---|
Армянская драматическая студия в Москве (1918—1925) | Sep 24, 2024 |