@misc{Ասատրյան_Աննա_Հայոց, author={Ասատրյան, Աննա}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.}, language={hy}, abstract={Հայոց մեծ եղեռնի թեմային Արամ Սաթյանն անդրադարձավ XXI դարում` ստեղծելով «Չինար ես»-ը՝ դուդուկի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, և «1915»-ը՝ դուդուկի, կամերային նվագախմբի և լիտավրների համար: Կոմպոզիտորը որպես մենակատար դրանցում ընտրել է հայ ժողովրդական նվագարանի` դուդուկի տեմբրը` այն վարպետորեն միահյուսելով առաջինում` մեծ սիմֆոնիկ նվագախմբի, մյուսում` կամերային նվագախմբի և լիտավրների հնչողության հետ: Նկատենք, որ նախկինում կոմպոզիտորը նման հետաքրքրություն հանդես չէր բերել դուդուկի տեմբրի հանդեպ: Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ կոմպոզիտորի տեմբրային դրամատուրգիայում դուդուկը զուգորդվում է Մեծ եղեռնի, հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերի ու տառապանքների հետ: Իր «1915»-ն ավարտելով ոչ թե «Երկինքն ամպել է» երգի կենսուրախ ինտոնացիաներով, որոնք ստեղծագործության մեջ մարմնավորում են հայ ժողովրդի ստեղծագործ ու խաղաղ կյանքը, այլ «Հով արեք» երգի ինտոնացիաներով (մեր կարծիքով՝ այս ստեղծագործության մեջ սարերի անտարբերությունը կարելի է ընկալել որպես հայ ժողովրդի ողբերգությանն անհաղորդ մնացած աշխարհի կերպար)՝ Ա. Սաթյանը դեռևս տարիներ առաջ ասես կանխազգացել է 2020 թ. 44-օրյա պատերազմը, երբ աշխարհը կրկին անհաղորդ մնաց հայոց վշտին: Ուստի մեր սույն հոդվածը նվիրում ենք 44-օրյա պատերազմի հերոսների անմար հիշատակին: К теме Геноцида армян Арам Сатян обратился в XXI веке, создав два произведения: «Чинар ес» ‒ для дудука и симфонического оркестра и «1915» ‒ для дудука, камерного оркестра и литавров. В обоих сочинениях композитор в качестве солирующего выбрал тембр дудука как армянского народного инструмента, в одном случае мастерски вписав его в звучание симфонического оркестра, а в другом соединив с камерным оркестром и литаврами. Отметим, что до этого в своем творчестве он не проявлял интереса к тембру дудука. Отсюда можно заключить, что в тембровой драматургии композитора дудук ассоциируется с Геноцидом армян, с трагическими страницами истории армянского народа. Завершив свое сочинение «1915» не жизнерадостными интонациями песни «Еркинкн ампел э» (в этом произведении данные интонации олицетворяют созидательную мирную жизнь армянского народа), а интонациями песни «Ов арек» (на наш взгляд, «безразличие» гор в этом сочинении можно воспринимать как образ мира, оставшегося безучастным к трагедии армян), А. Сатян задолго до произошедших событий словно предугадал 44-дневную войну 2020 г., когда мир вновь проявил равнодушие к скорби армянского народа. Посему наша статья посвящена немеркнущей памяти героев 44-дневной войны. Aram Satian addressed the issue of the Armenian Genocide in the 21st century by composing “Chinar es[Slim Like a Poplar]” for duduk and symphony orchestra, and “1915” for duduk, chamber orchestra and kettledrums. Both pieces feature the duduk as soloist. The composer intertwined in a masterly manner the timbre of the Armenian folk instrument with the sound of a symphony orchestra, in one case, and a chamber orchestra with kettledrums – in another. Incidentally, the composer had not shown any interest in duduk in his earlier works. Obviously, in the timbre dramaturgy of the composer, duduk associates with the Armenian Genocide, with the suffering and tragic pages in the history of the Armenian people. By concluding his “1915” with the intonations of “Hovareq [Cast a Shade]” (in our opinion, in the lyrics of the song, the ‘indifference’ of the mountains may be perceived as the lack of empathy the world communityhad shown toward the tragedy ofArmenians), rather than with the lively intonations of “Yerkingnampel e [The Skies Are Overcast]”, communicating the idea of inventive and peaceful nature of the Armenian people, A. Satian must have had the presentiment of the 44-Day War of 2020, when the world once again remained unresponsive to the woes of Armenians. Therefore, we dedicate this article to the 44-Day Warheroes, the memories of whom will never fade.}, title={Հայոց ցեղասպանության արձագանքները կոմպոզիտոր Արամ Սաթյանի ստեղծագործության մեջ}, keywords={Արվեստագիտություն}, }