@misc{Navoyan_Mher_The, author={Navoyan, Mher}, address={Երևան}, howpublished={online}, contents={ԳԼՈՒԽ Ա. Կոմիտասը և իր ժամանակը CHAPTER I: Komitas And His Time Period}, publisher={Կոմիտասի թանգարան-ին-տ. հրատ.}, abstract={Կոմիտասի մի շարք սկզբունքային մոտեցումների շնորհիվ XIX դարի վերջին և XX դարի սկզբին հայ ավանդական երաժշտական մտածողությունը ներառվեց հայկական ինքնության հարացույցի մեջ: Նրա առաջադրած երաժշտա–գեղագիտական, տեսական դրույթներից մեկն այն ձևակերպումն էր, որով հայ ավանդական երաժշտության աշխարհիկ և հոգևոր ճյուղերը դիտարկվեցին քրոջ և եղբոր ազգակցության օրինակով: Այս պարզ թվացող դրույթը թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր խիստ կարևոր նշանակություն ունի: Մինչև XIX դարի երկրորդ կես հայոց լեզուն և մշակույթի այլ ճյուղերը, այդ թվում և երաժշտությունը, դեռևս դիտվում էին արևելյան այլ մշակույթների շրջագծում, հաճախ որպես ածանցյալ կամ տիպական հատկանիշներից զուրկ դրսևորումներ։ Հայ երաժշտական մտածողության հիմնական առանձնահատկությունների, հայ երաժշտական մշակույթի տարբեր ճյուղերի հիմնարար ընդհանրությունների բացահայտման տեսանկյունից խիստ կարևոր էր կոմիտասյան այս մոտեցումը։ Քրոջ և եղբոր ազգակցության դրույթը նախ հայ երաժշտական մշակույթի տարբեր ճյուղերը դիտարկում է որպես երաժշտական մտածողության մեկ միասնական համակարգի արտահայտություն, ապա՝ բացառում դրանցից որևէ մեկի ներմուծովի կամ օտար բնույթը: Կոմիտասի դերակատարությունը հայ երաժշտության պատմության մեջ բացառիկ եղավ նաև այն առումով, որ նա իր առաջ քաշած գաղափարները հիմնավորեց և կառուցեց երաժշտագիտական–տեսական հետազոտությունների արդյունքների վրա: Այդ օրինաչափությունների դիտարկումը տեսական հետազոտության արդի մեթոդների կիրառումով ևս կարող է հավելյալ կռվաններ ապահովել կոմիտասյան դրույթների հիմնարար բնույթը փաստելիս: Հարցը նորովի քննելիս՝ որպես համեմատելիներ ընտրել ենք «Սասնա ծռեր» էպոսի երգվող հատվածների կոմիտասյան ձայնագրությունների վերաբերյալ առկա ուսումնասիրության (հետազոտությունը՝ Տ. Շախկուլյանի և Է. Բիզեզիի) ու Ս. Գրիգոր Նարեկացու տաղերի կոմիտասյան գրառումների համարժեք ուսումնասիրության (հետազոտությունը՝ Մ. Նավոյանի և Է. Բիզեզիի) արդյունքները: At the end of the XIX and beginning of the XX centuries the Armenian musical thought became a part of the Armenian national self–identity paradigm as a result of several fundamental principles presented by Komitas. One of his musical– aesthetic and theoretical definitions suggests that the relationship between traditional Armenian secular and sacred music should be seen as a relationship between sister and brother. This seemingly simple definition was of great significance and continues to be such today. Until the second half of the XIX century the Armenian language, along with the other branches of Armenian culture, including music, were still considered as phenomena within the other Oriental cultures, and often considered as having derived from the latter or lacking their own typical characteristics. The concept proposed by Komitas is extremely important for revealing the main features of the Armenian musical thought as well as the fundamental unity of the various areas of the Armenian music culture. The “Sister and Brother approach” primarily considers various branches of Armenian music culture as manifestations of a unified system of musical thought, therefore, excluding the assumptions about the latter having been borrowed or having a foreign origin. For the sake of revisiting that issue we present a comparative study of two research works of equal value: the first one conducted by Т. Shakhkulyan and E. Bisesi, who examined the singing fragments of the Sasna Tsrer epic recorded by Komitas, and the second one conducted by M. Navoyan and E. Bisesi, which addressed Komitas’s recordings of the taghs by St. Grigor Narekatsi.}, title={The Theoretical Basis of Komitas’s Concept Concerning Armenian Secular and Sacred Music}, type={Հոդված}, keywords={Museums, Komitas Vardapet}, }