@misc{П._М._Месробян_Семантическое, author={П. М. Месробян}, howpublished={online}, publisher={ՀՍՍՌ ԳԱ հրատ․}, abstract={Սույն հոդվածում շարադրված են ֆրանսերենից փոխառված երկու հոմանիշային շարքերի՝ strange-ի և foreign-ի ու նրանց անգլո-սաքսոնական համարժեքների իմաստաբանական զարգացման ուսումնասիրության արդյունքները։ Մեր կատարած քննությունը և կոնտեքստային ուսումնասիրությունը խոսում են հօգուտ իմաստաբանական երևույթների փոփոխությունների օրինաչափ լինելուն։ Ուսումնասիրության ընթացքում բացահայտված են այդ ածականների բազմիմաստության բոլոր դեպքերը։ Բաոի ինքնուրույն զարգացման հարցը սերտորեն առնչվում է բազմիմաստության հետ։ Բազմիմաստ ածականների աոանձին իմաստները քննելու դեպքում այս կամ այն չափով նկատվում է նաև նախնական առանցքային հատկանիշի արտացոլումը։ Բառի նշանակության իմաստային ծավալը տարբեր ձևերով և աստիճաններով կարող է արտացոլել տվյալ հասկացության բովանդակությունը։ Սույն ուսումնասիրության ժամանակ բացահայտվել է նաև, որ բազմիմաստ բաոի միջանկյալ նշանակությունը մեկ իմաստից դեպի մյուսը առաջնորդող տրամաբանական կապ է հանդիսանում և այդ միջանկյալ նշանակությունը հանդես է գալիս որպես բազմիմաստ բառի միասնականությունը պահպանող գլխավար ազդակներից մեկը։ Այս օրինաչափ երևույթը նկատվել է ինչպես ֆրանսերենում, այնպես էլ անզլերենում։ Վերը շարադրված օրինաչափությունների հիման վրա, սույն աշխատության մեջ, առաջարկվում են նաև ուսումնասիրված ածականների բառահոդվածների փոփոխություններ, որոնք ստուգված են ժամանակակից անգլիական գրականությունից վերցված բազմաթիվ կոնտեքստային կապակցություններում ։}, title={Семантическое исследование прилагательных strange и foreign с их синонимами.}, type={Հոդված}, keywords={Филология, Язык и литература, Лингвистика}, }