@misc{Սառաջյան_Զարին_Արցախը, author={Սառաջյան, Զարին}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.}, abstract={Հոդվածի նպատակն է բացահայտել ու վերլուծել Արցախի՝ որպես հայ միջնադարյան արվեստի և գրչության կենտրոնի նշանակությունը՝ ընդգծելով նրա քրիստոնեական ու հայկական ինքնությունը, մերժելով մշակութային օտարացման փորձերը և նպաստելով պատմական հիշողության պահպանմանը։ Գրչության, ճարտարապետության, մանրանկարչության, գրականության և արվեստի մյուս ճյուղերի ուղղությամբ Արցախում ստեղծված կոթողները կարևոր դեր են ունեցել հայ մշակույթի ձևավորման և զարգացման գործում։ Հետազոտության խնդիրներն են՝ ուսումնասիրել Արցախի մշակութային ժառանգության որոշ կոթողներ՝ անդրադառնալով գրավոր աղբյուրների վկայություններին, ձեռագրերի և մանրանկարչության նմուշներին, ճարտարապետական և քանդակագործական հուշարձաններին, բացահայտել այդ ժառանգության ոճական առանձնահատկությունները, տեղը և դերը հայկական միջնադարյան արվեստի համատեքստում։ Ուսումնասիրության մեթոդներն են պատմագրական աղբյուրների համադրական և տեքստային վերլուծությունը, աղբյուրագիտական, պատմաճարտարապետական և արվեստաբանական մոտեցումները։ Հիմնական եզրակացություններն են, որ Արցախը միջնադարյան Հայաստանում եղել է գրականութ յան, մանրանկարչության և ճարտարապետության խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ձևավորվել է ինքնատիպ մանրանկարչական դպրոց, ծաղկել է վանքաշինությունը, զարգացել են քանդակագործությունն ու որմնանկարչությունը՝ պահպանելով ազգային առանձնահատկությունները։ Գանձասարը, Դադիվանքը և այլ հուշարձաններ վկայում են մշակութային կյանքի բարձր մակարդակի մասին։ Մատենագիրների վկայությունները հաստատում են Արցախի հայկական և քրիստոնեական ինքնությունը։ Ժամանակակից պայմաններում Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է, ինչը հրատապ է դարձնում դրա գիտական վերարժևորումը, պաշտպանությունը և հանրայնացումը՝ որպես պատմական հիշողության և հայկական ինքնության պահպանման միջոց։ Հոդվածի նպատակներից են նաև ամրապնդել Արցախի հայկական մշակութային պատկանելության մասին պատկերացումները, խթանել պատմական հիշողության պահպանումը և ցույց տալ, որ 13-14-րդ դարերում Արցախը ոչ միայն տարածաշրջանային, այլև համահայկական նշանակության մշակութային կենտրոն էր՝ գրականության, ճարտարապետության, մանրանկարչության և գրչության ոլորտներում։ Artsakh was an important cultural center of medieval Armenia, where literature, miniature painting, architecture, and sculpture flourished. The 13th–14th centuries marked a period of cultural renaissance in Artsakh, during which luxurious manuscripts were created, monastic complexes were constructed, and artistic thought thrived. Miniature painting in Artsakh developed as an independent school, simultaneously influenced by the traditions of the Cilician and Vaspurakan schools, while preserving a unique national character. Gandzasar, Dadivank, and other monasteries were not only religious centers but also cultural and scriptorium hubs where valuable manuscripts were produced. Testimonies of historians (M. Kaghankatvatsi, K. Gandzaketsi) confirm Artsakh’s powerful Armenian and cultural past, emphasizing its Christian and Armenian identity. The reliefs and carvings of Artsakh demonstrate stylistic uniqueness, a high level of artistry, and a harmonious combination of spiritual and secular themes. In modern times, the cultural heritage of Artsakh is under threat, requiring scientific reassessment as well as preservation and protection strategies. The aim of the article is to reinforce the understanding of Artsakh’s Armenian cultural affiliation, reject attempts at its alienation, and promote the preservation of historical memory. Арцах был важным культурным центром средневековой Армении, где разви- вались литература, миниатюра, архитектура и скульптура. XIII–XIV века стали периодом культурного подъёма Арцаха, когда создавались роскошные рукописи, строились монастырские комплексы и процветало художественное мышление. Миниатюра в Арцахе сформировалась как самостоятельная школа, которая одновременно несла влияние традиций Киликийской и Васпураканской школ, сохраняя национальный и уникальный облик. Гандзасар, Дадиванк и другие монастыри были не только религиозными, но и культурно-писцовыми центрами, где действовали скриптории и создавались ценные рукописи. Свидетельства историков (М. Каганкатваци, К. Гандзакеци) подтверждают мощное армянское и культурное прошлое Арцаха, подчёркивая его христианскую и армянскую идентичность. Барельефы и рельефы Арцаха свидетельствуют о стилистической уникальности, высоком уровне искусства и гармоничном сочетании духовных и светских тем. В современных условиях культурное наследие Арцаха находится под угрозой, что требует научной переоценки, а также стратегий сохранения и защиты. Цель статьи – укрепить представления о принадлежности Арцаха к армянской культуре, отвергнуть попытки его отчуждения и способствовать сохранению исторической памяти.}, title={Արցախը որպես միջնադարյան հայկական մշակույթի կենտրոն․ գիտական-մշակութաբանական ակնարկ}, type={Հոդված}, keywords={Արվեստ}, }